Ահաբեկչական հարձակումներ Լոնդոնում (2017)
From Wikipedia, the free encyclopedia
Ահաբեկչական հարձակում Լոնդոնում (անգլ.՝ London terror attack), զինված հարձակում Լոնդոնում, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 3-ին տեղի ժամանակով 21:58-ին: Այդ պահին Կենտրոնական Լոնդոնի հարավային հատվածում տեղի են ունեցել մի քանի հարձակումներ։ Հարձակումները տեղի ունեցան ահաբեկչության վտանգի վերին աստիճանի սահմանումից հետո, որը հայտարարվել էր Մանչեստերի պայթյուններից հետո[3][4]։ Բրիտանական ոստիկանությունը հայտնում է 10 զոհերի մասին, այդ թվում նաև երեք ահաբեկիչների, որոնք սպանվել են ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում։ Տարբեր տվյալներով վիրավորվել է 48 մարդ։ Մեծ Բրիտանիայի նախարարների խորհուրդը արտակարգ նիստ է գումարել հունիսի 4-ի առավոտյան՝ իրադարձությունները որակելով որպես «ահաբեկչություն»[5][6]։ Ահաբեկիչները վանկարկել են «Այս ամենը Ալլահի համար է» նախադասությունը։
Ահաբեկչական գործողություն Լոնդոնում անգլ.՝ London terror attack | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական գործողություն |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Գրոհի վայր | Լոնդոնի կամուրջ, Բորո շուկա |
Տեղադրանք | Լոնդոնի կամուրջ և Բորո շուկա |
Գրոհի նպատակ | Խաղաղ բնակչություն |
Տարեթիվ | 2017 թվականի հունիսի 3 |
Գրոհի միջոց | ավտոբուս |
Զենք | ինքնաձիգներ, դանակներ |
Զոհվածներ | 10 (ներառյալ 3 ահաբեկիչները) |
Վիրավորներ | 48 |
Ահաբեկիչների քանակ | 3[1][2] |
Ահաբեկիչներ | 3 |
Կազմակերպիչներ | հավանաբար ԻԼԻՊ |
June 2017 London attack Վիքիպահեստում |