Վիքիլուրերի հոդված From Wikipedia, the free encyclopedia
Ահաբեկչական գործողություն Նորվեգիայում 2011 թվականի հուլիսի 22-ին, ահաբեկչական գործողությունների շարք, որը տեղի է ունեցել նույն օրը մայրաքաղաք Օսլոյում և Ությոա կղզում։ Ոստիկանության գնահատականի համաձայն՝ ահաբեկչությունների միջև եղել է կապ[1]։
Ահաբեկչական գործողություններ Նորվեգիայում (2011թ.) Terrorangrepene i Norge 2011 | |
---|---|
Տեսարան դեպի կառավարական թաղամաս անմիջապես պայթյունից հետո | |
Տեսակ | պայթոյւնների շարք |
Երկիր | Նորվեգիա |
Գրոհի վայր | Օսլո[1] Ությոա, Նորվեգիա[1] |
Տեղադրանք | Օսլո և Utøya? |
Գրոհի նպատակ | Նորվեգիայի կառավարություն, Աշխատավորների երիտասարդական լիգա, Խաղաղ բնակչություն և Նորվեգական բանվորական կուսակցություն[2] |
Տարեթիվ | Հուլիսի 22 2011 ժ.15:25:22 Օսլո, ժ 17.22 — 18.35 Ությոա[3] |
Գրոհի միջոց | Ականապատ ավտոմեքենաներ |
Զենք | Ruger Mini-14, Glock 17 |
Զոհվածներ | 77[4][5] |
Վիրավորներ | 319[6][7][8] |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Ահաբեկիչներ | Անդերս Բրեյվիկ[9][10] |
2011 Norway attacks Վիքիպահեստում |
Ահաբեկչությունների առնչությամբ ձերբակալվել է Նորվեգիայի 32-ամյա քաղաքացի Անդերս Բրեյվիկը[11] ձերբակալվել է Ությոայում իրականացրած հրաձգության կապակցությամբ[9][10][12]։ Բրեյվիկը ընդունել է, որ ահաբեկչությունները ինքն է կազմակերպել[13]։
Ձեռք բերված տվյալների համաձայն Բրեյվիկը իր գաղափարների մասին սկսել է խոսել 2009 թվականի ամռանցի համացանցային հարթակներում։ Ահաբեկչական գործողություններին նա սկսեց պատրաստվել արդեն 2009 թվականի աշնանից[14]։ Այդ ժամանակ նա այցելեց Հունգարիա իր ընկեր Պիտերին հյուր՝ հայտնաբերելով, որ հունգարուհիները բավականին գրավիչ են։ Սակայն հրաժարվեց շփումներից, քանի որ կարծում էր, թե այդ կապը կարող է խանգարել իր «մեծ գործերին»[15]։ 2010 թվականին նա նաև այցելել էհայտնի բրիտանացի բլոգեր, իսլամի հակառակորդՓոլ Ռեմին։ Ենթադրաբար Բրեյվիկը ոգեշնչվել է Ռեմի՝ բլոգում արտահայտած գաղափարներից։ Չնայած Բրեյվիկի հետ հանդիպմանը՝ Ռեմը հրաժարվել է Բրեյվիկին ավելացնել իր ֆեյսբուքյան ընկերների ցանկում, քանի որ իրեն դուր չի եկել Բրեյվիկի արտաքին տեսքը[16]։ Համաձայն հետաքննության տվյալների՝ կա ենթադրություն, որ Բրեյվիկը սեր կապեր է ունեցել բրիտանական ծայրահեղականների հետ։ Ինչպես հայտնում է Foreign Policy -ն, 2002 թվականին նա տաս այլ անձանց հետ միասին հիմնադրել է «Տաճարի իշխաններ» կազմակերպությունը, որի նպատակն էր «արևմտաեվրոպական երկրների գրավումը և պահպանողական քաղաքական ծրագրի ներդրումը»։ Ինչպես նշում է The Guardian պարբերականը՝ հենց այդ ժամանակ էլ Բրեյվիկը հանդիպեց իր գաղափարական առաջնորդին, ում անունը Ռիչարդ էր[17]։
2010 թվականի օգոստոսին Բրեյվիկը 6 օր անցկացրեց Պրահայում, որտեղ փորձում էր գնել ինքնաձիգ զենք։ Այնուամենայնիվ, իր ասելով, մի փոքր վախեցել է ճանապարհորդությունից, քանի որ կենտրոնական Եվրոպայում ապրում են ամենացինիկ և դաժան հանցագործները[18]։ Իր այցելության երկրորդ օրը նա ձեռք բերեց օգտակար հանածոների հավաքման ուղեգիր, որպեսզի ոչ ոք իրեն չկասկածի ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Նա պատրաստվում էր գնել Կալաշնիկովի ինքնաձիգ և Glock 17 ատրճանակ, ինչպես նաև ձեռքի նռնակներ[18]։ Նա նաև իր հետ վերցրել էր ոստիկանության վկայական ու համազգեստ, որը հագել էր ահաբեկչության օրը։ Համազգեստը ձեռք էր բերել համացանցի միջոցով անօրինական կերպով[19]։ Այնուամենայնիվ Բրեյվիկին չհաջողվեց իրականացնել իր ծրագրերը Չեխիայում և ստիպված եղավ վերադառնալ Նորվեգիա։
Բրեյվիկը զենքի ձեռքբերման փորձ կատարեց նաև Բեռլինում և Բելգրադում, սակայն չի կարողացել իրականացնել իր ծրագրերը։ Ընդհանուր առմամբ նա ահաբեկչության նախապատրաստման նպատակով նա այցելել է 20 երկիր[20]։
Զենքի ձեռքբերման հարցում արտասահմանում հաջողության չհասնելով՝ նա որոշում է գնել ինքնաձիգ և ատրճանակ Նորվեգիայում պատվիրելու պայմաններով[21]։ Իրավական տեսանկյունից այդ քայլը որևէ խնդիր չի առաջացրել, քանի որ նա չի ունեցել դատվածություն, ունեցել է որսոդրական թույլտվություն, ինչպես նաև ունեցել է «Benelli Nova» որսորդական հրացան արդեն 7 տարի[14]։ Թույլտվություն ստանալուց հետո Բրեյվիկը 2010 թվականի աշնանը 1300 եվրոյով գնում է Ruger Mini-14 հրացան։ Ատրճանակի թույլտվություն ստանալը ավելի դժվար էր, քանի որ անհրաժեշտ էր, որ գնորդը ուսումնական նպատակներով այցելի հրաձգարան[18]։ 2010 թվականի աշնանից մինչև 2011 թվականի սկիզբը Բրեյվիկը այցելել է Օսլոյում գտնվող հրաձգարան, ինչից հետո ստացել Glock 17 տեսակի ատրճանակի ձեռքբերման իրավունք[22]։ Վարժանքների ժամանակ նա նաև պարապում էր Call of Duty: Modern Warfare 2 համակարգչային խաղի միջոցով[23]։
2011 թվականի մարտին Բրեյվիկը համացանցի միջոցով գնում է պայթուցիկ պատրաստելու համար անհրաժեշտ մեծ քանակությամբ նյութեր Լեհաստանի Վրոցլավ քաղաքից։ 2009 թվականի մայիսի 18-ին նա գրանցել էր գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ զբաղվող «Breivik Geofarm» ընկերություն և մեծ քանակությամբ նյութեր գնելը պատճառաբանել էր այդ հանգամանքով[24]։
2011 թվականի ապրիլի 27-ին Բրեյվիկը հավաքեց իր առաջին պայթուցիկ սարքը։ Մայիս-Հունիս ամիսների ընթացքում նա հավաքեց տարբեր հզորության 20 պայթուցիկ սարք։ 2011 թվականի հունիսի 13-ին Օսլոյի արվարձաններից քիչ հեռու՝ ամայի վայրում, առաջին անգամ փորձարկեց իր պայթուցիկ սարքը։ Նույն թվականի հուլիսի 15-ին վարձակալական հիմունքներով վերցրեց Volkswagen Crafter ավտոմեքենա։ Հուլիսի 18-ին մեքենայի մեջ տեղադրեց իր հավաքած ամենահզոր պայթուցիկ սարքը[25]։ Հուլիսի 21-ին 2000 եվրոյով պատվիրեց մարմնավաճառի, ում հետ անցկացրեց ամբողջ գիշերը։ Հուլիսի 2-ի առավոտյան այցելեց Օսլոյի եկեղեցի[18]։
2011 թվականի հուլիսի 22-ին տեղական ժամանակով ժամը 15:25:22-ին Օսլոյի կառավարական թաղամասում տեղի ունեցավ պայթյուն[26][27][28]։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ «Volkswagen Crafter» մակնիշի ավտոմեքենայում գտնվող հեռակառավարվող ռումբը ունեցել է 500 կգ քաշ[29] և պատրաստված է եղել ամոնյակային սելիտրայով ու դիզվառելիքով[30]։
Պայթյունի մասին առաջին ահազանգը ոստիկանությունը ստացավ մի քանի րոպե անց՝ ժամը 15:26-ին: Երկու րոպե անց դեպքի վայր ժամանեցին ոստիկանության և շտապօգնության առաջին մեքենաները[31]։
Պայթյունի հետևանքով տեղում մահացավ 7 մարդ, ևս մեկը մահացավ ստացած վնասվածքներից մահացավ հիվանդանոցում։ 209 մարդ ստացան վնասվածքներ, որոնցից 15-ը՝ ծանր[32][33]։ Վիրավորների թվում էին նաև կառավարության անդամներ[34]։ Պայթյունից հետևանքով վնասվեցին հարակից շենքերը, այդ թվում՝ Նավթի արդյունաբերության նախարարության և «Verdens Gang» հրատարակչության շինությունները։ Հարակից շենքերից մեկում հրդեհ բռնկվեց։ Ոստիկանությունը շրջափակեց պայթյունի վայրը և խնդրեց քաղաքացիներին հնարավ որության դեպքում հեռանալ քաղաքի կենտրոնից[35]։
Առաջին պայթյունից մի քանի ժամ անց՝ մոտավորապես տեղական ժամանակով ժամը 15:00-ին Անդերս Բրեյվիկը հասավ Ությոա կղզու լաստանավային փոխադրումների կայան[36]։ Այդ ժամանակ Նորվեգիայի աշխատավորական կուսակցության կողմից կղզում անցկացվում էին ավանդական երիտասարդական միջոցառումներ[37], որոնց մասնակցում էին 14-25 տարեկան 655 մարդ[38][39]։ Ոստիկանության համազգեստ հագած Բրեյվիկը անցագրային կետում ներկայացրեց կեղծ վկայական և հայտնեց մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված անվտանգության հրահանգավորման անհրաժեշտության մասին։ Ժամը 17:22-ին, իր շուրջը հավաքելով մի քանի տասնյակ սոցիալ-դեմոկրատ երիտասարդների, նա նշանառությամբ կրակ բացեց վերջիններիս վրա[40], որի հետևանքով սպանվեց 67 մարդ[41], այդ թվում՝ Վրաստանի 1 քաղաքացի և Նորվեգիայի թագուհու եղբայրը[42]։ Կրակահերթերը շարունակվեցին մոտ 73 րոպե[43]։ Առաջացած խառնաշփոթի և խուճապի հետևանքով շատերը նետվեցինբ ջուրը։ Երկու երիտասարդ խեղդվեցին՝ փորձելով լողալու միջոցով հեռանալ կղզուց։ Տարբեր տեսակի վնասվածքներ, այդ թվում՝ ոչ հրազենային, ստացավ 110 մարդ։ Հայտնի է երկու դեպ, երբ Բրեյվիկը խնայել էիր զոհերի կյանքը։ Այդպես 11-ամյա տղան, ում հորը Բրեյվիկը քիչ առաջ սանել էր, և 22-ամյա երիտասարդը, ով աղաչում էր նրան խնայել իր կյանքը, փրկվեցին։
Beredskapstroppen հակաահաբեկչական ստորաբաժանման՝ կղզի ժամանելուց 2 րոպե հետո՝ ժամը 18:35-ին Բրեյվիկը հանձնվեց[3]։ Ձերբակալությունից հետո Բրեյվիկի առաջին բառերը հետևյալն էին՝ «Ես ավարտեցի…»[44]: Հրաձգության ամբողջ ընթացքում Բրեյվիկը ականջակալերով երաժշտություն էր լսում[45]։ Ոստիկանությունը նաև կասկածում էր, որ Բրեյվիկը տեսագրել է սպանդը[46]։
2012 թվականի օգոստոսի 24-ին նորվեգական դատարանը ճանաչեց մեղսունակ և մեղավոր 77 մարդու սպանության համար և դատապարտեց 21 տարվա ազատազրկման[47]։ Ինքը՝ Բրեյվիկը հույս չունի, որ երբևէ դուրս կգա բանտից[48]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.