![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/11/Daniel_Conversation_dans_l%2527atelier.jpg/640px-Daniel_Conversation_dans_l%2527atelier.jpg&w=640&q=50)
Ակտիվ լսում
From Wikipedia, the free encyclopedia
Առանձնացվում են ակտիվ լսման հետևյալ ձևերը՝
- Դադար
- Ճշտում
- Վերապատմում
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/11/Daniel_Conversation_dans_l%27atelier.jpg/320px-Daniel_Conversation_dans_l%27atelier.jpg)
Քննարկենք յուրաքանչյուրը առանձին-առանձին։
Դադարը պարզապես դադար է։ Այն հնարավորություն է տալիս զրուցակցին մտածել։
Դադարից հետո զրուցակիցը կարող է էլի ինչ-որ բան ասել, որի մասին կլռեր, եթե չլիներ դադարը։ Դադարը նաև հնարավորություն է տալիս իրեն՝ լսողին հեռանալ իրենից և իր մտքերից, գնահատականներից, զգացմունքներից, և կենտրոնանալ զրուցակցի վրա։ Սեփական անձից հեռանալու և զրուցակցի ներաշխարհին միանալու ունակությունը ակտիվ լսման գլխավոր և դժվար պայմաններից մեկն է, որը ստեղծում է վստահություն զրուցակցների միջև։
Ճշտումը դա արդեն ասվածներից ինչ-որ բան ճշգրտելու կամ ավելի պարզեցնելու խնդրանքն է։ Սովորական շփման մեջ փոքրիկ անհամապատասխանությունները և անճշտությունները մտածելու հնարավորություն են տալիս զրուցակիցներից յուրաքանչյուրին։ Բայց երբ պարզաբանվում են բարդությունները, զգացմունքային նշանակությամբ թեմաները, զրուցակիցները ակամայից խուսափում են բարձրացնել ակնհայտորեն ցավոտ հարցեր։ Ճշտումը թույլ է տալիս պահպանել զրուցակցի մտքերի և զգացմունքների ամբողջությունը այդ իրավիճակում։
Վերապատմումը դա հենց նոր, զրուցկցի կողմից, շարադրված նյութի քո իսկ բառերով և կարճ կրկնությունն է։ Ընդ որում լսողը պետք է աշխատի վերհանել և ընդգծել իր կարծիքով գլխավոր մտքերն ու առոգանությունները։ Վերապատմումը զրուցակցին հետադարձ կապի հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես են իր խոսքերը լսվում կողմից։ Արդյունքում զրուցակիցը կամ զգում է որ իրեն հասկացել են, կամ ստանում է հնարավորություն կոնկրետացնել իր բառերը։ Բացի դրանից վերապատմումը կարելի դիտարկել որպես ասվածի ընդհանրացում, այդ թվում ժամանակահատվածի կտրվածքով։ Արդյունքում լսողը հաղորդում է զրուցակցին իր տպավորությունները ամբողջ շփման ընթացքում։