Ակտիվ ընտրական իրավունք
From Wikipedia, the free encyclopedia
Ակտիվ ընտրական իրավունք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման ընտրություններին և հանրաքվեներին քաղաքացիների մասնակցելու իրավունքը։
Պետությունների գերակշիռ մասում ակտիվ ընտրական իրավունքից օգտվում են բոլոր չափահաս քաղաքացիներն անկախ սեռից, զբաղմունքից, գույքային դրությունից, կրթությունից և այլն։ Հայաստանում ակտիվ ընտրական իրավունք վերապահված է 18 տարեկան դարձած բոլոր քաղաքացիներին։ Ակտիվ ընտանեկան իրավունքը, ինչպես և պասիվ ընտրական իրավունքից չեն կարող օգտվել միայն դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները (ՀՀ Սահմանադրություն)։