Ակտիվ, պասսիվ և ունիվերսալ
From Wikipedia, the free encyclopedia
Մարդու սեռականության մեջ ակտիվ, պասսիվ և ունիվերսալը (անգլ.՝ Top, Bottom, Versatile) սեռական դիրքեր են սեռական ակտիվության շրջանում, մասնավորապես երկու տղամարդկանց միջև։ Ակտիվը սովորաբար անձն է, ով սեռական հարաբերության ժամանակ կատարում է ներհրում, պասսիվը սովորաբար այն անձն է, ով ընդունում է ներհրումը, իսկ ունիվերսալը սովորաբար մասնակցում է այդ գործողություններից երկուսին էլ կամ ունի հակում մասնակցելու։ Այս տերմինները կարող են լինել «Ես» կոնցեպցիայի տարրեր, որոնք նշում են անձնավորության նախընտրությունը, բայց կարող են բնորոշել նաև ավելի լայն սեռական ինքնություններ[1]։