Ակվա Վիրգո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ակվա Վիրգո (լատին․՝ Aqua Virgo, իտալ.՝ Acqua Vergine — «Կույսի ջուր»), Հռոմի 11 անտիկ ջրանցույցներից մեկը։
Ակվա Վիրգո Acqua Vergine | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ, Իտալիա |
Շինության տեսակ | աղյուս |
Հիմնադիր | Մարկոս Վիպսանիոս Ագրիպպա |
Հիմնադրման թվական | 19-րդ դար մ.թ.ա. |
Կարգավիճակ | ավերված |
21 կիլոմետր երկարությամբ անտիկ ջրանցույցը մշտապես վերականգնվել է և մինչ վերջերս սնուցում էին ջրով Տրևի շատրվանը, Բարկաչչա շատրվանը Իսպանիայի հրապարակում և Չորս գետերի շատրվանը Նավոնա հրապարակում։
Ակվա Վիրգոն, որը դարձել է վեցերորդ հռոմյան ջրանցույցը, բացվել է մ.թ.ա. 19-րդ դարում կոնսուլ Մարկոս Վիպսանիոս Ագրիպպաի կողմից, Մարսյան դաշտում գտնվող Ագրիպպա ջրհորը ջրով սնուցելու համար։ Ըստ ավանդույթի, աղջիկի Ագրիպպային և նրա զինվորներին ցույց է տալիս մաքուր ջրի աղբյուրը, որը գտնվում էր քաղաքից 13 կիլոմետր հեռու։ Սակայն ջրանցույցի անվանումը, ավելի շուտ, առաջանում է աղբյուրում ջրի մաքրությունից և թամությունից։
Հռոմեական կայսրության անկումից հետո ջրանցույցը անկման է ենթարկվում և միայն Հռոմի պապ Ադրիանոս I-ի ժամանակ, VIII դարում, վերականգնվում է ջրամատակարարումը։ 1570 թվականի օգոստոսի 16-ին բացվում է վերականգնված Acqua Vergine ջրանցույցը։
537 թվականին, գոթերը, որոնք պաշարել էին Հռոմը, փորձում են օգտագործել ջրանցույցի ստորերկրյա հունը որպես գաղտնի ճանապարհ Հռոմ ներխուժելու համար։
2007 թվականի հունիսին, կապված ստորերկրյա ավտոկանգառի շինարարության հետ, շինարարները վնասում են Ակվա Վիրգոյի ջրագիծը, որը սնուցում էր Տրևի շատրվանը։ Այդ ժամանակից ի վեր շատրվանը սնուցում են այլ ջրանցույցներից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակվա Վիրգո» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.