Ակորդ
From Wikipedia, the free encyclopedia
Ակորդ երաժշտության մեջ 3 կամ ավելի հնչյուններ, որոնք դասավորված են տերցիաներով։ Ակորդի հնչյունները կարող են հնչել թե՛ միասին, թե՛ առանձին։ Ակորդներն օգտագործվում են գրեթե բոլոր ժանրերի երաժշտության մեջ, Աֆրիկականից մինչև փոփ և ռոք։
Ամենահաճախ օգտագործվող ակորդներերից է եռահնչյունը։ Կոչվում է եռահնչյուն, քանի որ կազմվում է տերցիաներով դասավորված երեք հնչյունից։ Երեքից ավելի հնչյուններից կազմված ակորդներն արդեն սեպտակորդներ, ութակորդներ, իննակորդներ և այլ ակորդներ են։ Ակորդները բնութագրելու համար շատ հաճախ օգտագործվում են մեծ, փոքր, մեծացրած, փոքրացրած բառերը։ Ակորդներն իրենց անվանումը ստանում են գլխավոր հնչյունի անունից, օրինակ՝ դո մաժոր ակորդը դո մաժոր գամմայում կառուցված մաժոր եռահնչյունն է։
Որոշ ակորդներ ունեն շրջվածքներ։ Շրջվածքներն առաջանում են, երբ ակորդը կազմող նոտաներից մեկը տեղափոխվում է մեկ օկտավայով վերև։ Օրինակ՝ սեքստակորդն ու կվարտսեքստակորդը եռահնչյան շրջվածքներ են։ Ակորդների գրառման ամենատարածված ձևն, ավանդական նոտագրությունից հետո, հունական այբուբենի տառերով նշանակումն է (C dur, D mall)։