From Wikipedia, the free encyclopedia
Ալֆոնս X Կաստիլացի (իսպ.՝ Alfonso X de Castilla) կամ Ալֆոնս X Իմաստուն ու Ալֆոնս Իմաստուն (իսպ.՝ Alfonso X el Sabio) (նոյեմբերի 23, 1221[1], Տոլեդո, Իսպանիա - ապրիլի 4, 1284[1], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն), Կաստիլիայի ու Լեոնիայի թագավոր 1252-ից մինչև 1284 թվականները։
Ալֆոնսո X | |||
Մանրանկար «Խաղերի գիրքից» (1283 թվական) | |||
| |||
---|---|---|---|
1252 թվականի մայիսի 30 - 1284 թվականի ապրիլի 4 | |||
Նախորդող | Ֆերդիանդ III Սուրբ | ||
Հաջորդող | Սանչո IV Կաստիլացի | ||
| |||
1257 - 1273 | |||
Հաջորդող | Ռուդոլֆ I-ին | ||
Մասնագիտություն՝ | գրող, աստղագետ, կառավարիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, պատմաբան և իրավաբան | ||
Դավանանք | կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | նոյեմբերի 23, 1221[1] | ||
Ծննդավայր | Տոլեդո | ||
Վախճանի օր | ապրիլի 4, 1284[1] (62 տարեկան) | ||
Վախճանի վայր | Սևիլիա | ||
Թաղված | Սևիլյայի տաճար | ||
Դինաստիա | Բուրգունդյան դինաստիա | ||
Քաղաքացիություն | Կաստիլիա և Լեոն | ||
Հայր | Ֆերդինանդ III Կաստիլացի | ||
Մայր | Ելիզավետա Հոհենշտաուֆեն | ||
Ամուսին | Վիոլանտա Արագոնացի | ||
Զավակներ | որդիներ՝ Ֆերնանդո, Ֆերդիանդ դե լա Սերդա, Սանչո IV Կաստիլացի, Պեդրո, Խուան, Խայմե դուստրեր՝ Բերենգարիա, Բեատրիսա, Լեոնորա, Կոնստանցիա, Իզաբելլա, Վիոլանտա | ||
Պարգևներ | |||
Ավագ որդին է՝ Ֆերդինանդ III Կաստիլացու և Ելիզավետա Հոհենշտաուֆենի։ Թագավորին նաև անվանում էին՝ Ալֆոնս Կրթված կամ Ալֆոնս Աստղագետ։
Ալֆոնսոն, որն 1252 թվականին դարձավ Կաստիլիայի և Լեոնի թագավոր, չհաջողվեց վերջացնել խաչակրաց արշավանքը, որն սկսել էր նրա հայրը՝ Ֆերդինանդ III Կաստիլացին ընդդեմ Հարավային Իսպանիայի մավրերի։
1257 թվականի ապրիլի 1-ին Ալֆոնս Իմաստունը դարձավ Գերմանիայի թագավոր, բայց երբեք չէր եղել իր նոր թագավորությունում։ Նա ծախսեց գրեթե 20 տարի, որպեսզի դառնա Սրբազան Հռոմեական կայսրության կայսր, հակազդելով անգլիացի հավակնորդին՝ Ռիչարդին, մինչև նա չմահացավ 1272 թվականին և Գրիգորիոս X-ն համոզեց Ալֆոնսին թողնել իր հավակնությունները գերմանական գահի նկատմամբ։
1270 թվականին Ալֆոնս X-րդն սահմանեց ասպետական Իսպանիայի Մարիամ Աստվածածնի շքանշանը, որով նպատակ ուներ ամրապնդել Կաստիլիայի և Լեոնի ծովային սահմանների պաշտպանությունը։
1275 թվականին մահացավ թագավորի ավագ որդին՝ ինֆանտ Ֆերնանդոն։ Համաձայն նոր կոդեքսի գահի ժառանգ պետք է ճանաչվեր Ալֆոնսի ավագ թոռը, մինչդեռ հին կաստիլական ավանդույթների համաձայն ժառանգորդ պետք է ճանաչվեր նրա երկորդ որդին՝ Սանչո IV Կաստիլացին։ Զիջելով ազնվականների պահանջներին Ալֆոնսոն որպես իր ժառանգ ճանաչեց որդուն, բայց սրա հետ համաձայն չէր Ֆերնանդոյի այրին՝ Բլանկան։ Նա օգնության համար դիմեց իր եղբորը Ֆրանսիայի թագավոր՝ Ֆիլիպ III-ին և նա ուղարկեց իր զորքերը դեպի Իսպանիա, որն մի քանի տարի ավերում էր Կաստիլիային պատկանող Նավարրա մարզի սահմանամերձ բնակավայրերը։ Ալֆոնսը ստիպված էր զիջումների գնալ և առանձնացնել թոռան համար առանձին թագավորություն՝ Խաեն, որն գտնվում էր վասսալական ենթակայության տակ Կաստիլիայից։ Սակայն այսպիսի տարանջատման դեմ դուրս եկավ Սանչոն։ Նա վիճեց հոր հետ և 1281 թվականին նրանց միջև սկսվեց բացահայտ պատերազմ։ Ազնվականության մեծամասնությունը կանգնեց թագաժառանգի կողքին։
1282 թվականին Վալյադոլիդում հավաքված կորտեսները հայտարարեցին Ալֆոնսին տապալված ու փոխանցեցին գահը Սանչոյին։ Որպես պատասխան հայրը անիծեց որդուն, զրկեց ժառանգորդության իրավունքից և օգնության համար դիմեց մավրերին, որոնք սկսեցին թալանել Կաստիլիան ֆրանսիացիների հետ մեկտեղ։ Այս պատերազմի թեժ պահին Ալֆոնսոն հիվանդացավ և մահացավ։ Իր ժառանգությամբ նա էլ ավելի խառը իրավիճակ ստեղծեց։ Կաստիլիայի գահի ժառանգորդ նա հայտարարում էր իր երկրորդ թոռանը՝ Ֆերնանդոյին, իսկ փոքր թոռներին տվեց առանձին թագավորություններ՝ Սևիլիան, Բադախոսը և Մուրսիան։
Ալֆոնս X-րդի օրոք հրատարակվեց օրենքների մի հավաքածու ու աստղագիտական աղյուսակներ, որոնք ստացան «Ալֆոնսյան» անվանումը։
Նա պատմության մեջ մտավ նաև որպես պոետ, պորտուգալացի գրականագետները անվանում են նրան «միջնադարյան գուսան»[3], նրա թոռը՝ Պորտուգալիայի թագավոր Դինիշ I-ը հայտնի դարձավ որպես՝ «գուսան թագավոր»։ Ալֆոնսի կառավարման ընթացքում կազմվեցին ժողովածուներ՝ Մարիամ Աստվածածնի մասին փառաբանությունները[es]: Ջոզեֆ օ'Քալլագանը (Joseph F. O'Callaghan) մեջբերել է Ալֆոնս X-ի նախերգանքը, որում թագավորն իրեն անվանում էր Մայր Աստվածածնի տրուբադուր՝ «quero seer oy mais seu trobador» (Prólogo)[4]: Այս կոդեքսների նկատմամբ հեղինակային իրավունքը դեռևս քննարկվում է մասնագետների շրջանակներում։ Ժամանակակից հետազոտողները ենթադրում են, որ թագավորն ինքն է հորինել այս անթոլոգիայի ութից մինչև տաս կանտինգները։
1283 թվականին թագավորական արքունիքում կազմվեց հարուստ զարդարված հին մատենագիրք, որն հայտնի է «Խաղերի գիրք» (իսպ.՝ Libro de los juegos անվամբ, որն իր մեջ էր ներառում մոտավորապես հարյուր շախմատային խնդիրներ և խաղի կանոնները, որն վկայում էր այն մասին, որ արաբական շաթրանջ խաղը աստիճանաբար վերափոխվում էր՝ շախմատի[5]։
Ալֆոնսի պատվին են անվանվել՝
Կին՝ 1249 թվականի հունվարի 19-ից Վիոլետա Արագոնացի։ Նրանք լույս աշխարհ են բերել 12 երեխաների։
Բացի այդ՝ Ալֆոնս X-ն ուներ մի քանի անօրինական երեխաներ։
Մարիա Ալֆոնսո դե Լեոն-ի հետ կապի արդյունքում՝
Էլվիրա Ռոդրիգես դե Վիլյադ-ի հետ կապի արդյունքում՝
Մարիա Խիլեն դե Գուսման-ի հետ կապի արդյունքում՝
Անհայտ սիրուհիներից՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.