Ալֆա շրջան, Վեներա մոլորակի վրա գտնվող շրջան է, որն ունի մոտ 1500 կիլոմետր չափեր։ Այս շրջանի կենտրոնը գտնվում է 22° հվ. լ.  ավ. ե.22° ю. ш. 5° в. д. / -22; 5 կոորդինատներում։

Արագ փաստեր Ալֆա շրջան ...
Ալֆա շրջան
Փակել
Thumb
Ալֆա շրջանի մի մասը պատկերված է այս եռաչափ պատկերի վրա

Շրջանը հայտնաբերվել է և անվանվել Դիկ Գոլդշտեյնի կողմից 1964 թվականին[1]։ Անունը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության Մոլորակների անվանումների աշխատանքային խմբի կողմից (IAU/WGPSN) 1976-ից 1979 թվականներին[2]։ Մաքսվելի լեռները, Ալֆա և Բետա շրջանները միակ երեք բացառություններն են Վեներայի մակերևույթի անվանումների կանոնից, ըստ որի տեղանուններին տրվում են միայն կանացի անուններ։

Ալֆա շրջանի մակերևույթի ռելիեֆը չափազանց դեֆորմացված է, այսպիսի տարածքները անվանում են Տեսերաներ, այստեղ դեֆորմացիաները ունեն տարբեր ուղղություններ և իրաի մոտ են տեղակայված։ Տեսերա անվանումը ծագել է հունարեն «սալիկավոր» բառից (Սովետական գիտնականները վերլուծելով Վեներա-15 և Վեներա-16 կայաններից ստացված լուսանկարները նմանեցրել էին այս տեղանքը սալիկավոր հատակի)։ Ինչպես և բոլոր մյուս տեսերա տեսակի շրջանները, Ալֆա շրջանը բարձր է շրջապատող տեղանքից 1-2 կիլոմետրով։

Venus Express ուղեծրակայանի կատարած լուսանկարների վրա Ալֆա շրջանի ժայռերը ավելի բաց գույն ունեն և ավելի հին ծագում ունեն քան մոլորակի մեծ մասը։ Երկրի վրա, այսպիսի բաց գույն ունեցող ապարները սովորաբար գրանիտներն են, որոնք ձևավորում են մայրցամաքները[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.