Ալտու Դորու
From Wikipedia, the free encyclopedia
Ալտու Դորու (պորտ.՝ Região Vinhateira do Alto Douro), պատմական մաս Պորտուգալիայի Թրաս ուշ Մոնտիշ ի Ալտու Դորու մարզում, որտեղ ավանդական եղանակով գինի է արտադրվում արդեն ավելի քան 2.000 տարի[1]։ Շրջանը գտնվում է Դուերո գետի հովտում՝ Պորտու քաղաքից վերև. այստեղից էլ առաջացել է շրջանի անունը՝ Ալտու Դորու, որը նշանակում է Վերին Դորու։
Ալտու Դորու | |
---|---|
Տեսակ | wine-producing region? և մշակութային ժառանգություն |
Երկիր | Պորտուգալիա |
Վարչատարածք | Vila Real?, Bragança?, Viseu? և Guarda? |
Մակերես | 24 600 հեկտար և 225 400 հեկտար |
Ջրլիցի ափին | Դուերո |
Այստեղ արտադրվում են տարբեր տեսակի գինիներ՝ բորդոյի թույլ տեսակից մինչև բուրգունդյան հագեցած տեսակներ, սակայն Ալտու Դորուի հիմնական արտադրանքն իրավամբ համարվում է պորտվեյնը, որը համաշխարհային հռչակ է ձեռք բերել 18-րդ դարից[2]։
2001 թվականին գինեգործական այս շրջանն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում «որպես արտասովոր գեղեցկության մշակութային լանդշաֆտ, որն արտացոլում է շրջանի տեխնոլոգիական, սոցիալական և տնտեսական էվոլյուցիան»[1]։