From Wikipedia, the free encyclopedia
Ալտիկիերո դա Զևիոն, ում կոչում էին նաև Ալդիգիերի դա Զևիո, իտալացի նկարիչ, որը մեծ չափով ազդվել է Ջոտտոյից, Պադուայի Սկրովեյնիի կապելլայի որմնանկարների հետ ծանոթության և, հավանաբար, Ֆլորենցիայում Ջոտտոյի աշակերտներից մեկի կողմից վերապատրաստվելու արդյունքում։ Ալտիկիերոն աշխատել է Վերոնայում և Պադուայում։ Նրա գործերը պահպանվել են Վերոնայի Սանտ Անաստասիա եկեղեցում և Կապելլա դի Սան Ֆելիչեում (ի սկզբանե Կապելլա դի Սան Ջակոմո), Սան Անտոնիոյի բազիլիկում (Իլ Սանտո) և Պադուայի Օրատորիո դի Սան Ջորջիոում։ Նրա հեղինակությունը երկար ժամանակ վտանգված էր ոմն Յակոպո Ավանզոյի կամ Ավանզիի հետ ենթադրյալ համագործակցության պատճառով, սակայն փաստաթղթերի և պատմագրության ուսումնասիրությունը ցույց է տվալիս Ատիկիերոյի հեղինակությունը Սանտո և Օրատորիո դի Սան Ջորջոյի որմնանկարների նկատմամբ[3]։ Պնդվում է, որ օգնականի ձեռքը (կարելի է` Յակոպո Ավանզո կամ Յակոպո Ավանզի, երկուսն էլ բոլոնյան նկարիչներ) կարելի է նկատել Սանտո քաղաքի որոշ վաղ շրջանի կապելլաներում (Կապելլա դի Սան Ֆելիչե, սկզբում Կապելլա դի Սան Ջակոմո)։ 1379 թվականի ամռանը Ալտիչիերոն մատուռը զարդարելու համար ստացել է 792 դուկատ[4]։ Ալտիկիերոն հավանաբար ծնվել է Զևիոյի մոտակայքում։ Նա դարձել է Վերոնայի դելլա Սկալայի ընտանիքի կարևոր անդամ և մոտ 1364 թվականին նկարել է մի շարք որմնանկարներ, որոնք հիմնված էին Ֆլավիուս Հովսեփոսի «Հրեաների պատերազմները» գրքի հիման վրա։
Ալտիկիերո դա Ձևիո | |
---|---|
Ծնվել է | 1330[1][2] |
Ծննդավայր | Ձևիո, Վերոնա, Վենետո, Իտալիա |
Վախճանվել է | 1390[1][2] |
Մահվան վայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ և մանրանկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Crucifixion? |
Ուսուցիչ | Turone? |
Altichiero da Zevio Վիքիպահեստում |
Ալտիկիերոյի մասին վերջին գրառումը հիշատակվում է 1384 թվականի սեպտեմբերին Պադուայի արխիվային փաստաթուղթում[5]։ Ըստ ֆլորենցիացի արվեստի պատմաբան Ջորջիո Վազարիի՝ Ալտիկիերոն Պադուայում աշխատելուց հետո վերադարձել է Վերոնա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.