Ալվարո Ռիկո Լադերա (իսպ.՝ Álvaro Rico Ladera, օգոստոսի 13, 1996(1996-08-13)[1], Լա Պուեբլա դե Մոնտալբան, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա[2][3]), իսպանացի դերասան։ Հայտնի է դարձել Նեթֆլիքս ընկերության «Էլիտա» երիտասարդական հեռուստասերիալում մարմնավորած Պոլոյի դերով։

Արագ փաստեր Ալվարո Ռիկոիսպ.՝ Álvaro Rico Ladera, Ծնվել է ...
Thumb
Ալվարո Ռիկո
իսպ.՝ Álvaro Rico Ladera
Thumb
Ծնվել էօգոստոսի 13, 1996(1996-08-13)[1] (28 տարեկան)
ԾննդավայրԼա Պուեբլա դե Մոնտալբան, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասան, երգիչ և մոդել
ԸնտրանիԷլիտա
Համատեղ ապրող(ներ)Էսթեր Էքսպոսիտո
Փակել

Գործունեություն

2011 թվականին սկսել է դերասանական գործունեությունը՝ խաղալով «Լա Սելեստինա» թատերական ներկայացման մեջ, իսկ նրա հեռուստատեսային առաջնելույթը կայացել է 2017 թվականին «Բժշկական կենտրոն» սերիալի դրվագներից մեկում[4]։ 2017 թվականին խաղացել է նաև «Թավշյա հավաքածու» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Նիկոլասին[5]։

2017 թվականի վերջին հայտարարվել է, որ նա կդառնա Նեթֆլիքսի «Էլիտա» իսպանական հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկի՝ Պոլոյի դերակատարը[6]։ Հեռուստասերիալում նրա հիմնական խաղընկերներն են Միգել Էռանը և Էսթեր Էքսպոսիտոն[7], որի հետ նա սիրավեպ է ունեցել[5]։ Սերիալում նա խաղացել է բիսեքսուալ երիտասարդ տղայի դեր, որը սիրային եռանկյունու մեջ է Կառլայի (Էքսպոսիտո) և Քրիստիանի (Էռան) հետ[5]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.