From Wikipedia, the free encyclopedia
Ալսիդ Դեսալին դ'Օրբինի (ֆր.՝ Alcide Dessalines d'Orbigny, սեպտեմբերի 6, 1802[1][2][3][…], Կուերոն[4] - հունիսի 30, 1857[1][2][3][…], Պյերֆիտ-սյուր-Սեն[4]), ֆրանսիացի հնէաբան։ 1826-1833 թվականներին ճանապարհորդել է Հարավային Ամերիկայով։ Փարիզի բնագիտական պատմության թանգարանի հնէաբանության պրոֆեսոր (1853 թվականից)։ Նկարագրել է մի քանի տասնյակ հազար օրգանական մնացորդներ (փափկամորթներ, փշամորթներ և այլն)։ Զարգացնելով իր ուսուցչի՝ ժ․ Կյուվեի կատաստրոֆների տեսությունը, նա գտնում էր, որ յուրաքաևչյուր կատաստրոֆի ժամանակ տեղի է ունենում մայրցամաքների ու օվկիանոսների գրեթե ակնթարթային հերթափոխում, բոլոր կենդանի արարածները ոչնչանում են, այնուհետն գերբնական ուժերի շնորհիվ ստեղծվում են նոր օրգանիզմներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.