From Wikipedia, the free encyclopedia
«Ալմագեստ» (արաբ․՝ ալ-Մաջիստ—լատինացված Almagestum, լատին․՝ Μεχίστη Σύυτξιε-«մեծ կառուցում»), հույն գիտնական Պտղոմեոսի «Աստղագիտության մաթեմատիկական մեծ կառուցվածքը» (13 գրքով) աշխատության արաբականացված անվանումը։ Գրվել է II դարի երկրորդ կեսին։ Ամփոփում է հին հույների աստղագիտական գործերը և հեղինակի հետազոտությունների արդյունքները։ Այն արաբերեն է թարգմանվել IX դարում։ «Ալմագեստ»-ում տրված է աշխարհի երկրակենտրոն համակարգի շարադրանքը, որը երկնային մարմինների տեսանելի շարժումների բացատրման տիրապետող ուսմունքն էր մինչև 16-րդ դար։ Ալմագեստը պարունակում է մեզ հասած ամենահին աստղացուցակը (1022 աստղերի՝ հիմք ընդունելով Հիպարքոսի դիտարկումները), ինչպես նաև հիշատակում է վեց աստղակույտեր։
Ալմագեստ հին հունարեն՝ Μαθηματικἠ Σύνταξις | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | տրակտատ |
Հեղինակ | Պտղոմեոս Կլավդիոս[1] |
Բնագիր լեզու | հին հունարեն |
Գրվել է | 148 |
Almagest |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.