![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Herma_IstArchMu747.jpg/640px-Herma_IstArchMu747.jpg&w=640&q=50)
Ալկամենես
From Wikipedia, the free encyclopedia
Ալկամենես (հուն․՝ Αλκαμένης, մ.թ.ա. 5-րդ դար - մ.թ.ա. 4-րդ դար), հույն քանդակագործ։ Աշխատել է Աթենքում։
Արագ փաստեր Ալկամենես, Ծնվել է ...
Ալկամենես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ.թ.ա. 5-րդ դար |
Մահացել է | մ.թ.ա. 4-րդ դար |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Մասնագիտություն | քանդակագործ |
ազդվել է | Ֆիդիաս |
![]() |
Փակել
Պաշտամունքային քանդակներում (Դիոնիսոսը և Աթենասը Հեփեստոսի խմբում) հետևել է ուսուցչին՝ Ֆիդիասին՝ ժառանգելով հագուստի և մարմնի միասնական պլաստիկ մեկնաբանման սկզբունքը, սակայն տարբերվելով նրանից կերպարի քնարական, ավելի մտերմիկ մեկնաբանումով («Աֆրոդիտեն այգիներում» նշանավոր արձանը, որի լավագույն պատճենը Լուվրամ է)։
Ալկամենեսի գործերից, հռոմեական պատճեններով, մեզ է հասել նաև Արեսի արձանը (մ. թ. ա. մոտ 440)։