From Wikipedia, the free encyclopedia
Ալիֆատիկ ածխաջրածինները օրգանական քիմիայում-միացություններ են որոնք չեն պարունոկում արոմատիկ համակարգեր։ Ալիֆատիկ միացությունները իրենցից ներկայացնում են բաց շղթաներ(ացիկլիկ միացություններ) կամ փակ(ալիցիկլիկ կամ ցիկլոալիֆատիկ միացություններ)[1]։ Երբեմն ալիֆատիկ միացություններ են համարվում միյայն ացիկլիկ միացությունները, իսկ ալիցիկլիկ միացությունները, դասվում են առանձին դասի մեջ[2]։
Ընդհանուր նկարագրություն Օրգանական քիմիայում միացությունները բաժանվում են երկու հիմնական մասի. արոմատիկ միացություններ, որոնք պարունակում են բենզոլային օղակ և նման փակ համակարգեր և ալիֆատիկ միացություններ որոնք չեն պարունակում։ Ալիֆատիկ միացություններում ածխածնի ատոմները առաջացնում են ածխածնային ուղիղ շղթաներ, ճյուղավորված միացություններ և օղակներ(որոնց դեպքում անվանվում են ալիցիկլիկ միացություններ)։ Ածխածնի ատոմնորը կարող են կապված լինել մեկ(ալկեններ), կրկնակի կապեր (ալկեններ) և եռակի կապերով(ալկիններ)։ Բացի ածխածնիծ և ջրածնից շղթային կարող է միացաց լինել թթվածին, ազոտ, ծծումբ, հալոգոններ։ Պարզագույն ալիֆատիկ միացությունն է մեթանը CH4։ Ալիֆատիկ միացությունների ընդգրկում են ալկանները և նրանց ածանցյալները, ինչպես ճարպաթթուները, ալկենները, ալկինները։ Ացիկլիկ միացություններ Ացիկլիկ միացությունները օրգանական միացություններ են որոնք չեն պարունակում ցիկլիկլեր, և բոլոր ածխածնի ատոմները միացված են պարզ կապերով, ուղիղ կամ ճյուղավորված շղթաներ։ Առանձնացվում է ացիկլիկ միացությունների - հագեցած ածխաջրածինների որոնք կապված են միյայն պարզ կապերով(պարզագույն ներկայացուցիչը մեթան)և չհագեցաց ածխաջրածիններ, որոնցում ածխածնի ատոմները միմյանց հետ կապված են կրկնակի(օր. էթան) եռակի(օր. ացետիլեն) կապերով։
Բանաձև | անունը | CAS-համար | կառուցվածքային բանաձև | դասակարգում |
---|---|---|---|---|
CH4 | մեթան | 74-82-8 | ալկան | |
C2H2 | ացետիլեն | 74-86-2 | ալկին | |
C2H4 | էթիլեն | 74-85-1 | ալկեն | |
C2H6 | էթան | 74-84-0 | ալկան | |
C3H4 | պրոպին | 74-99-7 | ալկին | |
C3H6 | պրոպիլեն | - | ալկեն | |
C3H8 | պրոպան | - | ալկան | |
C4H6 | 1,2-բութադիեն | 590-19-2 | դիեն | |
C4H6 | 1-բութին | - | ալկին | |
C4H8 | բութեն | - | e.g. | ալկեն |
C4H10 | բութան | - | ալկան | |
C6H10 | ցիկլոհեքսեն | 110-83-8 | ցիկլոալկեն | |
C5H12 | Ն-պենտան | 109-66-0 | ալկան | |
C7H14 | ցիկլոհեպտեն | 291-64-5 | ցիկլոալկան | |
C7H14 | մեթիլցիկլոհեքսան | 108-87-2 | ցիկլոալկան | |
C8H8 | կուբան | 277-10-1 | ցիկլոալկան | |
C9H20 | նոնան | 111-84-2 | ալկան | |
C10H12 | դիցիկլոպենտադիեն | 77-73-6 | դիեն, ցիկլոալկին | |
C10H16 | ֆելանդրեն | 99-83-2 | տերպեն | |
C10H16 | α-տերպին | 99-86-5 | տերպին | |
C10H16 | լիմոնեն | 5989-27-5 | տերպեն | |
C11H24 | ունդեկան | 1120-21-4 | ալկան | |
C30H50 | սկվալեն | 111-02-4 | պոլիեն | |
C2nH4n | պոլիէթիլեն | 9002-88-4 | ալկան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.