Ալիս Լիդել (լուսանկար)
From Wikipedia, the free encyclopedia
«Ալիս Լիդել» (անգլ.՝ «Alice Liddell», այս անվանմամբ է նկարը հիշատակվել Փրինսթոնի համալսարանի գրադարանում, որտեղ պահվում է[1][2]։ Երբեմն որպեսզի ընդգծվի լուսանկարի առանձնահատկությունը, այն անվանվում է նաև «Ալիս Լիդելը և ձարխոտը» (անգլ.՝ «Alice Liddell and fern»), իսկ այս լուսանկարների որոշ տարբերակներ մի քանի հրատարակություներում տպվել են «Alice P. Liddell (fern)», «Alice Liddell», «Alice P. Liddell with Fern», «Alice Liddell Seated Beside a Potted Fern» անվանումներով), անգլիացի գրող և լուսանկարիչ Լուիս Քերոլի (Չառլզ Լյուտվիջ Դոջսոն) 1860 թվականի բեմադրական լուսանկարը, որտեղ պատկերված է Ալիս Պլեզենս Լիդելը (1852—1934)[3]։ Այս լուսանկարի հատվածը գրողը սոսնձել է իր «Ալիսի արկածները գետնի տակ» գրքի («Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի նախնական տարբերակը, որը նվիրել էր Ալիս Լիդելին 1864 թվականին) ձեռագիր տարբերակի վերջին էջին[4]։
Ալիս Լիդել | |
---|---|
տեսակ | Լուսանկար |
նկարիչ | Լուիս Քերոլ |
տարի | 1860 |
հավաքածու | Փրինսթոնի համալսարան |
Ծանոթագրություններ | |
Alice Liddell and fern Վիքիպահեստում |