![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0c/Alina_Zagitova%252C_Team_Tutberidze_Show.png/640px-Alina_Zagitova%252C_Team_Tutberidze_Show.png&w=640&q=50)
Ալինա Զագիտովա
From Wikipedia, the free encyclopedia
Ալինա Զագիտովա (թաթ.՝ Алинә Илназ кызы Заһитова[1] ռուս.՝ Али́на Ильна́зовна Заги́това, մայիսի 18, 2002(2002-05-18), Իժևսկ, Ռուսաստան), ռուս գեղասահորդուհի, որը մենասահքով հանդես է գալիս կանանց գեղասահքի ժամանակ։ Օլիմպիական չեմպիոն՝ 2018 թվականի անհատական մրցումներում, արծաթե մեդալակիր՝ թիմային մրցումներում։ 2018 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։ 2017 թվականի Գրան պրի եզրափակչի հաղթող։ Պատանիների շրջանում աշխարհի չեմպիոն (2017 թ.)[2]: 2018 թվականի Ռուսաստանի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[3]։
Արագ փաստեր Ալինա Զագիտովա, Անձնական տեղեկություն ...
Ալինա Զագիտովա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Алина Ильназовна Загитова |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 18, 2002(2002-05-18) (22 տարեկան) |
Ծննդավայր՝ | Իժևսկ, Ռուսաստան |
160 սանտիմետր | |
Փակել
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/28/Alina_Zagitova_at_the_World_Championships_2019_-_Awarding_ceremony_03.jpg/320px-Alina_Zagitova_at_the_World_Championships_2019_-_Awarding_ceremony_03.jpg)
2018 թվականի հունվարի դրությամբ զբաղեցրել է 5-րդ տեղը Չմշկավազքի միջազգային միությունում[4]։