Ալիարտոս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ալիարտոս[1][2][3] (հուն․՝ Αλίαρτος), փոքր քաղաք Հունաստանում։ Կենտրոնական Հունաստանի ծայրամասում գտնվող Բեոտիայի ծայրամասային միավորի Ալիարտոս-Թեսպիե համայնքի վարչական կենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 114 մ բարձրության վրա[4], Կիֆիսոս գետի աջ (հարավային) ափին[1], Կոպաիդա լճի իջվածքի հարավային եզրին[2], Հելիկոն լեռների ստորոտին, Թեբե քաղաքից արևմուտք[3]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 4847 մարդ[5]։
Բնակավայր | ||
---|---|---|
Ալիարտոս | ||
հուն․՝ Μούλκι հուն․՝ Αλίαρτος | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Aliartos-Thespies Municipality? և Commune of Aliartos, Viotia? | |
Մակերես | 66,07 կմ² | |
ԲԾՄ | 195 մետր | |
Բնակչություն | ▼4023 մարդ (2021) | |
Փոստային դասիչ | 320 01 | |
Պաշտոնական կայք | aliartos.gov.gr | |
| ||
Քաղաքում է գտնվում Պիրեա-Սալոնիկի երկաթուղու կայարանը[1][2][3]։
Ալիարտոսի մոտ են գտնվում հին Բեոտիայի Հալիարտուս քաղաքի ավերակները[6]։ Ըստ Պավսանիասի փոխանցած ավանդության՝ քաղաքը հիմնադրել է Սիզիփոսի որդու՝ Տերսանդրի որդի Գալիարտը, որին որդեգրել է իր հորեղբայր Աֆամանտը[7]։
Մինչև 1953 թվականը (ΦΕΚ 195Α) այն կոչվել է Մուլկի (Μούλκι)[6], այնուհետև վերանվանվել է Ալիարտոս[8]՝ հնագույն Գալիարտ քաղաքի անունով։
Մուլկի համայնքը (Κοινότητα Μουλκίου Λεβαδείας) ստեղծվել է 1912 թվականին (ΦΕΚ 262Α)։ 1953 թվականին (ΦΕΚ 195Α) համայնքը վերանվանվել է Ալիարտոս (Κοινότητα Αλιάρτου)[9]։ Համայնքը ներառում է Մազիոն գյուղը։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 4847 մարդ[5]։ Տարածքը կազմում է 67,042 կմ²[10]։
Համայնք | Բնակչություն (2011)[5], մարդ |
---|---|
Ալիարտոս | 4402 |
Մազիոն | 445 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.