Ալեքս Ջոնս
ռադիոհաղորդավար, կինոպրոդյուսեր, գրող և դավադրության տեսաբան / From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Էմերիկ (Ալեքս) Ջոնս (անգլ.՝ Alexander Emerick "Alex" Jones, փետրվարի 11, 1974(1974-02-11)[1], Դալաս)[2], ամերիկացի ծայրահեղ աջակողմյան ռադիոհաղորդավար, կինոպրոդյուսեր, գրող և դավադրության տեսաբան[3][4]։ «Genesis Communications Network» և «WWCR» ցանցերի եթերում, Տեխասի Օսթին քաղաքից վարում է «Ալեքս Ջոնսի շոու» (The Alex Jones Show) ռադիոհաղորդումը, որը հեռարձակվում է ինչպես Միացյալ Նահանգների ռադիոծածկույթում, այնպես էլ առցանց ռեժիմով[5][6][7]։
Ալեքս Ջոնս անգլ.՝ Alex Jones | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1974(1974-02-11)[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Դալաս |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Austin Community College District? և Anderson High School? |
Ազդվել է | Gary Allen? և Milton William Cooper? |
Երկեր | InfoWars? |
Մասնագիտություն | ռադիոհաղորդավար, կինոպրոդյուսեր, գրող, դավադրության տեսաբան, պոդքաստեր, հակապատվաստանյութերի ակտիվիստ, gun rights advocate, misinformation creator և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Դեյվիդ Ջոնս, մայր՝ Քերոլ Ջոնս |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Ռեքս Ջոնս |
Ստորագրություն | |
Alex Jones (conspiracy theorist) Վիքիպահեստում |
Կարիերայի ընթացքում Ջոնսը հաճախ հայտնվել է զանազան սկանդալների կիզակետում։ Ջոնսի կողմից արված առավել վիճահարույց հայտարարություններից է եղել «Սենդի Հուք» դպրոցի զանգվածային սպանության բեմադրված լինելը, ինչպես նաև մի շարք առիթներով Ջոնսը մեղադրել է հենց Միացյալ Նահանգների դաշնային կառավարությանը՝ Օկլահոմա սիթիի բնակելի շենքերի պայթյունները, Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները կազմակերպելու, ՆԱՍԱ-ի ենթադրյալ գաղտնի զենքը հանրությունից թաքցնելու պատրվակով լուսնի վրա կատարված վայրէջքը կեղծելու և այլ զեղծումներում մասնակցություն ունենալու մեջ։ Ջոնսի համոզմամբ, երկրի կառավարությունը, թիմակցելով խոշոր կորպորացիաների հետ, «նախապատրաստված տնտեսական ճգնաժամերի, բարձր տեխնոլոգիաների միջոցով սահմանված հսկողության և զանգվածային հիստերիա բռնկող կազմակերպված ահաբեկչական հարձակումների գնով» փորձում է Նոր աշխարհակարգ ձևավորել[8][9][10][11]։
Ջոնսն ինքն իրեն համարում է լիբերտարիանիստական և պալեոպահպանողական համոզմունքներով անձ, մինչդեռ քննադատները նրան նկարագրում են որպես ծայրահեղ աջակողմյան պահպանողական և պրոռուսական կողմնորոշվածություն ունեցող պրոպագանդիստ[12]։
Ջոնսին պատկանող «InfoWars.com» կայքը որակվել է որպես կեղծ լրատվական ալիք։