Ալեքսանդր II-ի հուշարձան (Սոֆիա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր II-ի հուշարձան, Ազատարար կայսեր հուշարձան (բուլղար․՝ Паметник на Цар Освободител), ձիարձան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ նվիրված ռուս կայսր Ալեքսանդր II-ին, ով 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բուլղարիան ազատագրել է Օսմանյան տիրապետությունից։
Ալեքսանդր II-ի հուշարձան | |
---|---|
Տեսակ | քանդակ, հուշարձան և հուշահամալիր |
Քանդակագործ | Arnoldo Zocchi? |
Երկիր | Բուլղարիա |
Քաղաք | Սոֆիա |
Բնակավայր | Սոֆիայի համայնք և Սոֆիա[1] |
Շինության ձև | Պետական հուշարձան[2] |
Մակագրություն | ЦАРЮ ОСВОБОДИТЕЛЮ ПРИЗНАТЕЛНА БЪЛГАРИЯ[1] |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Monument to the Tsar Liberator Վիքիպահեստում |
Նեոդասական հուշահամալիրի հեղինակը իտալացի քանդակագործ Առնոլդո Ձոքին է, ով 19-րդ դարի վերջում շահել է հուշարձանի ստեղծման նախագիծը 12 երկրներից հայտ ներկայացրած 90 արվեստագետներից։ Հուշարձանի ճարտարապետական նախագիծն իրականացրել է բուլղարացի ճարտարապետ Նիկոլա Լազարովը։ Հուշարձանի հիմնարկեքը եղել է 1901 թվականի ապրիլի 23-ին՝ Սուրբ Գևորգի օրը, Բուլղարիայի իշխան Ֆերդինանտ I ներկայությամբ, կառուցումն ավարտվել է 1903 թվականի սեպտեմբերի 15-ին։
Ֆերդինանտ I ներկա է գտնվել նաև 1907 թվականի օգոստոսի 30-ին հուշարձանի բացման արարողությանը Բուլղարիայի իշխան Բորիս III-ի, արքայազն Կիրիլի, Վլադիմիր Ալեքսանդրովիչի, կնոջ, որդու, ինչպես նաև այլ ակնառու անձնանց հետ միասին։
Հուշարձանը կառուցվել է Վիտոշայից բերված գրանիտից, բաղկացած է 3 մասից՝ պատվանդան, ֆիգուրներով պատված միջին հատված, Ալեքսանդր II-ի քանդակ։ Պատվանդանի ներքևի հատվածի բրոնզե դափնեպսակը Ռումինիան նվիրաբերել է պատերազմում զոհված ռումինացի զինվորներին։
Հուշարձանի մեջտեղի հատվածի բրոնզե քանդակաշարը ներկայացնում է ռուս և բուլղարացի զինվորներին՝ ծնկաչոք դեպի հաղթանակի աստվածուհին (Նիկեն՝ հունական դիցարանում, Վիկտորիան՝ հռոմեական), ով իր սուրը դեպի վեր է ճոճում։ Խմբին շրջապատել են Նիկոլաս Նիկոլաևիչի, Նիկոլայ Իգնատևի, Իոսիֆ Գուրկոյի և Միխայիլ Սկոբելևի դիմաքանդակները։ Մյուս հարթաքանդակներում պատկերված են Stara Zagora-ի ճակատամարտը, Սան Ստեֆանոյի պայմանագրի կնքումը, Վելիկո Տիռնովոյում Բուլղարիայի խորհրդարանի բացումը, ինչպես նաև Պետկո Ռաչև Սլավեյկովի, Ստոյան Զաիմովի, Իվան Վազովի և Իվան Ստամբոլովի դիմաքանդակները։
Հուշարձանը գտնվում է Ազատարար կայսեր բուլվարում, Բուլղարիայի խորհրդարանի դիմաց։ Հուշարձանի հետևի կողմում է գտնվում Radisson SAS հյուրանոցը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.