From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Վան (անգլ.՝ Alexander Wang, դեկտեմբերի 26, 1983[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի նորաձևության դիզայներ, 2012-2015 թվականներին եղել է Balenciaga նորաձևության տան տնօրենը[2][3][4]։
Ալեքսանդր Վան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1983[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փարսոնս դիզայնի դպրոց, Drew School?, Harker School? և Stevenson School? |
Մասնագիտություն | դիզայներ և նորաձևության դիզայներ |
Կայք | alexanderwang.com |
Alexander Wang Վիքիպահեստում |
Ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, ծնողներն արտագաղթել են Թայվանից, 18 տարեկանում Ալեքսանդր Վանը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է հաճախել «Parsons The New School»» For Design նկարչության և դիզայնի դպրոց։ 2005 թվականին նա որոշեց գործարկել սեփական ապրանքանիշը, որը սկսեց տրիկոտաժի հավաքածուով։
2007 թվականի աշնանը Վանը Նյու Յորքում ներկայացրեց ավարտի հասցրած կանացի լիարժեք հավաքածուն։
2008 թվականին Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի կողմից «Կանացի հագուստ» անվանակարգում նրան մրցանակի է առաջադրվել։ Արժանացել է նաև «Նորաձևության ոլորտում ձեռքբերումների համար» (անգլ.՝ CFDA Fashion Awards) մրցանակին, որը նրան հանձնել է Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդը։ Որպես հաղթող Վանը ստացել է 1․000․000 դոլար։
Նրա հավաքածուների հիմնական առանձնահատկությունը փափուկ տրիկոտաժի տարածված վերնաշապիկներն են, ինչպես նաև մոխրագույն, սպիտակ և սև գույների փափուկ տրիկոտաժի հագուստները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.