From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Սյորլոտ (նորվ.՝ Alexander Sørloth, դեկտեմբերի 5, 1995[1][2], Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Քրիսթալ Փելասից վարձավճարով հանդես է գալիս Տրաբզոնսպորի և Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։
Սյորլոտը Ռուսենբորգի կազմում 2013 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Նորվեգիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 5, 1995[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Տրոնհեյմ, Նորվեգիա | ||
Հասակ | 193 սմ | ||
Քաշ | 90 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Տրաբզոնսպոր (վարձավճարով Քրիսթալ Փելասից) | ||
Համար | 11 | ||
Պատանեկան կարիերա | |||
2001-2010 | Ստրինդհեյմ | ||
2010-2013 | Ռուսենբորգ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2015 | Ռուսենբորգ 2 | 46 | (18) |
2013-2015 | Ռուսենբորգ | 6 | (0) |
2015 | → Բուդյո/Գլիմտ | 26 | (13) |
2016-2017 | Գրոնինգեն | 37 | (5) |
2017-2018 | Միդտյուլան | 19 | (10) |
2018-ներկա | Քրիսթալ Փելաս | 16 | (0) |
2019 | → Գենտ | 19 | (4) |
2019-ներկա | → Տրաբզոնսպոր | 15 | (9) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 | Նորվեգիա Մ16 | 3 | (0) |
2012 | Նորվեգիա Մ17 | 3 | (0) |
2013 | Նորվեգիա Մ18 | 11 | (5) |
2014 | Նորվեգիա Մ19 | 3 | (1) |
2015-2016 | Նորվեգիա Մ21 | 10 | (1) |
2016-ներկա | Նորվեգիա | 22 | (6) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սյորլոտը Ռուսենբորգի ակադեմիայի սան է։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2013 թվականի հուլիսին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հուլիսի 11-ին՝ Կրուսեյդերսի դեմ խաղում[4]։ Իր դեբյուտը Նորվեգիայի առաջնությունում նշեց 2014 թվականի հուլիսի 20-ին՝ Սոգնդալի դեմ խաղում[5]։
2015 թվականին Սյորլոտը վարձավճարով տեղափոխվեց Բուդյո/Գլիմտ[6]։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի ապրիլի 6-ին՝ Սանեֆյորդի դեմ խաղում[7]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2015 թվականի հունիսի 4-ին՝ Տրոմսդալենի դեմ խաղում[8]։ 2015 թվականի օգոստոսի 9-ին՝ Ստարտի դեմ խաղում նորվեգացին պոկեր ձևակերպեց՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[9]։ Բուդյո/Գլիմտի կազմում Սյորլոտը անցկացրեց 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
2015 թվականի նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ մրցաշրջանի վերջում Սյորլոտը կմիանա Գրոնինգենին 750․000 եվրոյի դիմաց։ Նա կնքեց 4․5 տարվա պայմանագիր։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի հունվարի 17-ին՝ Ուտրեխտի դեմ խաղում, որտեղ նա դարձավ գոլի հեղինակ[10]։ Գրոնինգենի կազմում Սյորլոտը անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 42 խաղի և դառնալով 6 գոլի հեղինակ։
2017 թվականի հունիսի 1-ին Սյորլոտը 4 տարվա պայմանագիր կնքեց Միդտյուլանի հետ[11][12]։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունիսի 29-ին՝ Դերի Սիթիի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հուլիսի 20-ին՝ Ֆերենցվարոշի դեմ խաղում[14]։ Միդտյուլանի կազմում Սյորլոտը անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի հունվարի 31-ին Սյորլոտը 9 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Քրիսթալ Փելաս[15][16][17][18]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էվերթոնի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 28-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Սուոնսի Սիթիի խաղում՝ այս խաղում 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[20][21]։
2019 թվականի հունվարի 8-ին Սյորլոտը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Գենտին[22][23][24][25]։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց հունվարի 20-ին՝ Անդերլեխտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[26]։ Փետրվարի 22-ին նորվեգացին գոլ խփեց Ստանդարտ Լյեժի դեմ խաղում[27]։ Մայիսի 1-ին Սյորլոտը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի գավաթի Մեխելենի դեմ խաղում[28], սակայն Գենտը պարտվեց 2-1 հաշվով[29][30]։ Մայիսի 16-ին նա գոլ խփեց Անտվերպենի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[31]։ Գենտի կազմում Սյորլոտը անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[32]։
2019 թվականի օգոստոսի 4-ին Սյորլոտը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Տրաբզոնսպոր[33][34][35]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 8-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Սպարտա Պրահայի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 89-րդ րոպեին[36]։ Առաջին հանդիպումը Թուրքիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 18-ին՝ Կասիմփաշայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[37]։ Հոկտեմբերի 6-ին՝ Ռիզեսպորի դեմ խաղում Սյորլոտը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[38]։ Հոկտեմբերի 28-ին նա գոլ խփեց Իստանբուլ Բաշակշեհիրի դեմ խաղի վերջին րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[39]։
Սյորլոտը ներկայացրել է Նորվեգիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Նորվեգիայի ազգային հավաքականում նշեց 2016 թվականի մայիսի 29-ին՝ Պորտուգալիայի դեմ խաղում[40]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2016 թվականի հունիսի 1-ին՝ Իսլանդիայի դեմ խաղում[41]։ 2018 թվականի հունիսի 2-ին Սյորլոտը գոլի հեղինակ դարձավ Իսլանդիայի դեմ հանդիպման 86-րդ րոպեին՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[42][43]։ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին նա գոլ խփեց Ռումինիայի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով Նորվեգիային պարտությունից[44]։ Նոյեմբերի 15-ին Սյորլոտը դուբլ ձևակերպեց Ֆարերյան կղզիների դեմ խաղում[45]։
2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[46]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռուսենբորգ | 2013 | Թիփելիգա | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1 | — | 1 | 1 | |
2014 | 6 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 9 | 0 | ||||
Ընդհանուր | 6 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 10 | 1 | ||
Բուդյո/Գլիմտ (վարձավճար) | 2015 | Թիփելիգա | 26 | 13 | 3 | 1 | — | 29 | 14 | |||
Գրոնինգեն | 2015–16 | Էրեդիվիզի | 13 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 15 | 2 |
2016–17 | 24 | 3 | 1 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 29 | 4 | ||
Ընդհանուր | 37 | 5 | 1 | 1 | 0 | 0 | 6 | 0 | 44 | 6 | ||
Միդտյուլան | 2017–18 | Դանիայի Սուպերլիգա | 19 | 10 | 1 | 1 | 6 | 4 | — | 26 | 15 | |
Քրիսթալ Փելաս | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 4 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 4 | 0 | |
2018–19 | 12 | 0 | 1 | 0 | 3 | 1 | 16 | 1 | ||||
Ընդհանուր | 16 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 20 | 1 | ||
Գենտ (վարձավճար) | 2018–19 | Բելգիայի Պրո Լիգա | 19 | 4 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 5 |
Տրաբզոնսպոր (վարձավճար) | 2019–20 | Սուպեր Լիգ | 15 | 9 | 1 | 1 | 8 | 2 | 0 | 0 | 24 | 12 |
Կարիերայի ընդհանուր | 138 | 41 | 10 | 5 | 18 | 7 | 9 | 1 | 175 | 54 |
2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[46]
Նորվեգիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 7 | 1 |
2017 | 5 | 0 |
2018 | 5 | 1 |
2019 | 5 | 4 |
Ընդհանուր | 22 | 6 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 1, 2016 | Ուլևոլ մարզադաշտ, Օսլո, Նորվեգիա | Իսլանդիա | 3–1 | 3–2 | Ընկերական խաղ |
2. | Հունիսի 2, 2018 | Լաուգարդալսվյոլուր, Ռեյկյավիկ, Իսլանդիա | Իսլանդիա | 3–2 | 3–2 | |
3. | Հոկտեմբերի 15, 2019 | Ազգային մարզադաշտ, Բուխարեստ, Ռումինիա | Ռումինիա | 1–1 | 1–1 | Եվրո 2020 Որակավորում |
4. | Նոյեմբերի 15, 2019 | Ուլևոլ մարզադաշտ, Օսլո, Նորվեգիա | Ֆարերյան կղզիներ | 3–0 | 4–0 | |
5. | 4–0 | |||||
6. | Նոյեմբերի 18, 2019 | Ազգային մարզադաշտ, Տա' Կալի, Մալթա | Մալթա | 2–1 | 2–1 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.