From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Իգորևիչ Ռիբակ (բելառուս․՝ Алякса́ндр І́гаравіч Рыба́к, նորվ.՝ Alexander Rybak, մայիսի 13, 1986[5], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[6]), բելառուսական ծագումով նորվեգացի երգիչ, երաժիշտ և ջութակահար[7], Մոսկվայում տեղի ունեցած «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի հաղթող։ Ստացել է 387 միավոր, որը մինչև 2016 թվականը համարվում էր մրցույթի բոլոր ժամանակների ռեկորդ։ «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում կրկին ներկայացնելու է Նորվեգիան։
Ալեքսանդր Ռիբակ | |
---|---|
Ի ծնե անուն | Alexander Igorevich Rybak |
Նաև հայտնի է որպես | Alexander Rybak |
Ծնվել է | 1986 մայիսի 13 Բելառուս, Մինսկ |
Երկիր | |
Ժանրեր | փոփ, դասական երաժշտություն, ինդի փոփ[1], բարոկո փոփ[1], քրոսովեր[2] և adult contemporary music[3] |
Մասնագիտություն | Երգիչ |
Երգչաձայն | լիրիկական տենոր |
Գործիքներ | Ֆիդլ, դաշնամուր, կիթառ, ջութակ և վոկալ |
Գործունեություն | 2009-ից սկսած |
Լեյբլ | Universal Music Group |
Կրթություն | Բարատ Դյուի երաժշտական ինստիտուտ և Columbia College Chicago?[4] |
Պարգևներ | |
Կայք | www.alexanderrybak.com |
Alexander Rybak Վիքիպահեստում |
Ալեքսանդրը ծնվել է երաժիշտների ընտանիքում. մայրը՝ Նատալյա Վալենտինովնա Ռիբակը (ծնված 1959 թվականին), դաշնակահար է, հայրը՝ Իգոր Ալեքսանդրևիչ Ռիբակը (ծնված 1954 թվականին), ջութակահար է։ Հայրը եղել է Ալեքսանդրի առաջին ուսուցիչը, աշխատել է Վիտեբսկի երաժշտական համույթում, Մինսկի կամերային նվագախմբում, մայրը՝ Բելառուսի հեռուստաալիքի երաժշտական ծրագրերի խմբագրությունում։
Վաղ տարիքում Ալեքսանդրը դաստիարակվել է բանահյուսական և դասական երաժշտությամբ, մանկության տարիքից նա հիշում է «Կուպալինկան» և այլ բելառուսական ազգային երգեր։ Նրա տատիկը՝ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարիա Բորիսովնա Սավիցկայան, 2-ամյա թոռներին սովորեցրել է առաջին մեղեդիները[8]։ Հայրը նույնպես ժամանակ է հատկացրել Ալեքսանդրին, որ զբաղվի նրա հետ երաժշտությամբ։ Ըստ հոր հիշողությունների, երբ որդին եղել է 3 տարեկան, մի անգամ անտառում զբոսնելու ժամանակ նա երգել է իր հորինած երգը։ 5 տարեկանից սկսել է նվագել ջութակ և դաշնամուր, պարել, գրել է երգեր և երգել։
4 տարեկանից Ալեքսանդրը ծնողների հետ տեղափոխվել է Նորվեգիա, որտեղ նրա հորը հրավիրել էին աշխատելու, հետո կես տարուց վերադարձել է Մինսկ, որտեղ սկսել է սովորել Բելառուսի երաժշտական պետական ակադեմիայում։ Նորվեգիայում ընտանիքը բնակություն է հաստատել Օսլոյի արվարձանում՝ Նեսոդեն քաղաքում (Աքերսհուս ֆյուլքե)։ Այնտեղ սկսվել է զբաղվել երաժշտությամբ և զուգահեռ սովորել է տարրական դպրոցում։ 17 տարեկանում նա Meadowmount երաժշտական դպրոցում ստացել է կրթաթոշակ, որը տարեկան կտրվածքով ստացել են ամենաշատը երեք թեկնածու ամբողջ աշխարհի[9]։ Նա ստացել է միջնակարգ կրթություն երաժշտական, պարի և դրամատիկ արվեստի Videregående RUD դպրոցում։ 2012 թվականի հունիսին ավարտել է Օսլոյի Barratt Due երաժշտական ակադեմիայի ջութակի բաժինը (բակալավրի դիպլոմով)։ Նա իր թալիսմանն է համարում ճարմանդները, որոնց վրա պատկերված է իր ջութակը[10]։
Հոր հետ Ալեքսանդրը, որպես երաժիշտ համագործակցել է նորվեգական "a-ha" խմբի վոկալիստ Մ. Հարքեթի մյուզիքլում։ Այս մյուզիքլով շրջագայել է Եվրոպայում, Ամերիկայում, Չինաստանում։ Հանդես է եկել այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Արվե Տելեսենը, Հաննե Կրոգը, Քնուսթեն և Լյուդվիգեն։ 2006 թվականին Նորվեգիայում իր ստեղծագործած «Foolin'» երգով դարձել է «Kjempesjansen» երիտասարդ տաղանդների մրցույթի հաղթող։ Հանդես է եկել աշխարհում ամենահայտնի ջութակահարներից մեկի՝ Պ. Ցուկերմանի հետ։
Նա Նորվեգիայի խոշորագույն սիմֆոնիկ նվագախմբում՝ «Ունգ սիմֆոնիայում» (Ung Symfoni) աշխատել է որպես կոնցերտմեյստեր։ Պատմել է, որ ունեցել են պայմանագրեր եվրոպական ավելի քան 20 երկրներում։ Երգիչը իր երաժշտական կուռքերն է համարում Մոցարտին, «Բիթլզ» խմբին և Սթինգին։ Մշակույթի ոլորտում Անդերս Յարես հիմնադրամի մրցանակի տերը։
Իր հարցազրույցներից մեկում Ալեքսանդր Ռիբակը ասել է, որ գրեթե չի կարդում գրքեր[11]։
Հանդես գալով «Fairytale» երգով՝ Ա. Ռիբակը «Եվրատեսիլ 2009» նորվեգական ազգային փուլում հեռուստալսարանից ստացել է 700 հազար ձայն։ 2009 թվականի մայիսի 16-ին Մոսկվայում դարձել է «Եվրատեսիլ 2009» երաժշտական մրցույթի հաղթող, հավաքել է ռեկորդային 387 միավոր։ Մրցույթը տեղի է ունեցել Նորվեգիայի ազգային տոնի նախօրեին[12]։ Նախորդ ռեկորդը՝ 292 միավոր, 2006 թվականին էր և պատկանում էր «Lordi» խմբին։
Ալեքսանդր Ռիբակը հաստատում է, որ «Fairytale» երգը նա նվիրել է իր նախկին ընկերուհուն՝ Ինգրիդ Բերգ Մեխուսին։ Նա Մոսկվայում «Եվրատեսիլ» կազմակերպությունից եղել է այնքան տպավորված, որ ափսոսանքով նշել է. «Նորվեգիայում այսպիսի շոու չեն կարող ստանալ»[13]։
Ալեքսանդր Ռիբակը «Եվրատեսիլում» իր ֆենոմենալ հաջողությունից հետո հերքել է կարծրատիպերը, որ այս մրցույթում հաղթելու համար անհրաժեշտ է հսկայական բյուջե, տեսանյութի համար հայտնի ռեժիսոր, հրաշալի ղեկավար, փոխակերպվող հագուստ և աճպարարի զգեստապահարան[14]։ - Ս. Մալինովսկայա, «Եվրատեսիլի» ժյուրիի անդամ |
2009 թվականի մայիս 29-ին Ալեքսանդր Ռիբակը որպես ժյուրի մասկացել է Մինսկում տեղի ունեցող «Բելառուսի նոր ձայնը» մրցույթում։ Նրան հրավիրել են Վիտեբսկում տեղի ունեցող «Славянский базар» 18 միջազգային արվեստի փառատոնին (2009 թվականի հուլիսի 10—16), և երաժիշտը համաձայնել է[15]։ Բելառուսում իր ճանապարհորդության ժամանակ Ալեքսանդրը ասել է, որ ավելի լավ է ելույթ ուենանալ փոքր երկրում, ուր քեզ բոլորը սիրում են ու սպասում, քան մեծում, որտեղ քեզ ոչ ոք չի ճանաչում[16]։
2009 թվականի սեպտեմբերի 6-ին Ալեքսանդր Ռիբակը ընդունել է մասնակցել Առաջին ալիքի «Փառքի րոպե» ծրագրին։ Նոյեմբերի 10-ին ելույթ է ունեցել Առաջին ալիքում՝ Ոստիկանների օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ առաջին անգամ երգել է «Հեքիաթ» երգը ռուսերենով։
Նոյեմբերի 24-ից նոյեմբերի 29-ը հանդես է եկել ելույթներով Դոնի Ռոստովում, Եկատերինբուրգում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Նոյեմբերի 30-ին հանդես է եկել Մոսկվայի Կարմիր հրապարակում Ալեքսեյ Յագուդինի հետ 2014 թվականին Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի նոր խորհրդանիշների ներկայացմանը։
Նա նկարահանել է «Սև կայծակ» ֆիլմի համար նկարահանված «Ես չեմ հավատում հրաշքների» տեսահոլովակում։
2009 թվականի դեկտեմբերի 11-ին հանդես է եկել Օլսոյում տեղի ունեցող Նոբելյան համերգին, որտեղ կատարել է «Fairytale» երգը սիմֆոնիկ նվագախմբի հետ նոր հնչյունավորմամբ։
Դեկտեմբերի 13-ին մասնակցել է Ուկրաինայում «Աստղաձուլարան» ծրագրին (Նոր ալիք հեռուստաալիք)։
2010 թվականի սկզբին Ալեքսանդր Ռիբակը աշխատել է նոր սկավառակի ձայնագրման վրա, ինչպես նաև հնչյունավորել է «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմի նորվեգական տարբերակի գլխավոր հերոսին։
Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սլովենիայի Եվրատեսիլի ընտրական փուլերում մասնակցել է որպես պատվավոր հյուր և հանդես է եկել իր նոր «Небеса Европы» երգով։
2010 թվականի մարտի 8-ին Ալեքսանդրը մեծ համերգով հանդես է եկել Տալլինում[17]։
2010 թվականին Նորվեգիայում տեղի ունենալիք Եվրատեսիլ երգի մրցույթում ԶԼՄ-ները հայտնվել էր տեղեկություն երգչի ոչ ավանդական սեռական կողմնորոշման վերաբերյալ[18]։ Սակայն հետագայում երգիչը հերքել է այդ տեղեկությունը։
2010 թվականի հունիսի թողարկել է արտիստի երկրորդ ալբոմը` «No Boundaries»-ը[19]։
2010 թվականիի հոկտեմբերի կեսերին Ալեքսանդր Ռիբակը Ֆինլանդիայում հանդես է եկել «Ռուսական ռոմանս» փառատոնում[20]։
Թողարկել է «Небеса Европы» երգի տեսահոլովակը[21]։
Թողարկել է «Небеса Европы» ստուդիական ալբոմը։
Շվեդ հեղինակների հետ համագործակցության արդյունքում թողարկել է «Visa Vid Vindens ÄnDar» ալբոմը։
Ձայնագրել է «Небеса Европы» երգի բելառուսական տարբերակը[22] и выпущен видеоклип[23]:
2012 թվականի հունիսի 19-ին Ալեքսանդր Ռիբակը ելույթ է ունեցել Յուրմալայում (Լատվիա) Ջինտարիի հայտնի համերգային դահլիճում, իր հոր՝ Իգոր Ռիբակի հետ, ինչպես նաև հայտնի արվեստաբան, ջութակահար Միխայիլ Կազինիկի և նրա որդու՝ Բորիս Կազինիկի հետ[24]։ Նաև Բալթյան երկրներում, 2013 թվականի սեպտեմբերին Վիլնյուսում (Լիտվա), տեղի է ունեցել մեծ սոլո համերգ իր երգերերի և հայտնի դասական երաժշտության ծրագրով[25]։
2013 թվականին շարունակել է համագործակցությունը Ռումինիայի և Թուրքիայի երաժիշտների հետ, բացի այդ, Ռիբակը մասնակցել է Նորվեգիայի հեռուստատեսության երաժշտական նախագծի ձայնագրությանը, աշխատում է «Тролль» կոչվող երաժշտական ստեղծագործության վրա, անցկացրել ՝ վարպետության դասեր և համերգներ Սկանդինավյան երաժշտական դպրոցների աշակերտների հետ, ինչպես նաև ԱՄՆ-ում։ Եվրատեսիլ 2007-ի հաղթող Մարիա Շերիֆովիչի (Սերբիա) նոր երգի՝ «Gorka Hrabrost» ձայնագրման ժամանակ ջութակի հատվածը նվագել է նա[26]։ Ժյուրիի կազմում մասնակցել է Բելառուսի «Поющие города» մրցույթին։
2014 թվականի սկզբին Ռիբակը «Ինչպես ընտելացնել վիշապին 2» մուլտֆիլմի ստեղծման համար Նորվեգիայում նկարահանել է իր «Into A Fantasy» երգի տեսահոլովակը[27]։ Նույն թվականին Նորվեգիայում տեղի է ունեցել ևս երկու երգի պրեմիերա. հեռուստատեսային հաղորդման մեջ հնչել է «What A Long For» պարային հիթը[28], իսկ մենակատար Էմիլ Սոլի Տանգենը (Emil Solli-Tangen) հանդես է եկել «I Dine Hender» դասական ոճով[29]։ Բելառուսում համատեղ աշխատանքի արդյունքն էր «Accent» նոր երգի ներկայացնելը[30], որով Եվրատեսիլ 2015 մրցույթի երկրի նախընտրական փուլում հանդես է եկել «Milki» խումբը, արդյունքում զբաղեցրել են չորրորդ տեղը։ Նաև 2014 թվականին մասնակից Մալթա Ֆրանկլին Գալեջայի (Franklin Galleja) համար Ռիբակը «Still Here» երգը գրել է Եվրատեսիլի համար[31]։
2015 թվականին մասնակցել է «Один в один!» վերամարմնավորման ռուսական շոուին, որտեղ եզրափակչում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երրորդ թողարկման ժամանակ ծաղրերգել է Ռուսլան Ալեխնոյին։
Եվրատեսիլ երգի մրցույթի ժամանակ Ալեքսանդրը շեշտել է իր կապը հայրենիքի հետ.
«Եթե բոլոր բելառուսցիները համաձայն են, ապա ես շատ ուրախ եմ ասել, եթե ես դառնամ հաղթող, ուրեմն իմ հաղթանակի կեսը Բելառուսինն է»։ |
Ալեքսանդր Ռիբակը և իր ծնողները պահում են իրենց կապը Բելառուսի և ընդհանրապես նախկին Խորհրդային Միության պետությունների հետ։ Մինսկում ապրում է մայրական կողմից տատիկը՝ Զինաիդա Եգորովնա Ֆուրինան և հորաքույրը՝ Յուլիան, աղջկա՝ Ուլյանայի հետ։ Հայրական կողմի տատիկը՝ Մարիա Բորիսովնա Սավիցկայան ապրում է Վիտեբսկում, հոր կողմից պապիկը՝ Ալեքսանդր Ռիբակը, եղել է պաշտոնական դեսանտավոր։ Հորական կողմից պապիկը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ռիբակը, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ռազմական դիրիժորների ֆակուլտետը, ղեկավարել է ռազմական նվագախումբը, թոշակի է անցել գնդապետի կոչումով, հիմա լրագրող է, ապրում է Մոսկվայում։ Ալեքսանդրը խոստովանել է, որ Մինսկի նկատմամբ ջերմ զգացումներ է մնացել, նա համարում է, որ հայրենի մշակույթը ազդել է իր երաժշտական նախասիրությունների ձևավորման վրա[33]։
Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթանակից հետո Ալեքսանդրը երկու անգամ այցելել է Վիտեբսկի «Սլավյանսկի շուկա» երաժշտական մրցույթին։ 2013 թվականի հոկտեմբերին նրան հրավիրել են Մինսկ «Поющие города» հեռուստածրագրի եզրափակչին մասնակցելու՝ որպես հսկիչ[34], իսկ ապրիլին նա արժանացել է «Մինսկի ամենահաջողակ 50 մարդ» բարեգործական ծրագրի մրցանակին։ ctv.by ալիքի հետ հարցազրույցում Ռիբակը նշել է, որ հայրենիքում զգում է իրեն հարմարավետ (անգլ.՝ safe)[35]:
2014 թվականին Ալեքսանդրը սկսել է ակտիվ համագործակցություն «Գրանդ երաժշտություն» պրոդյուսերական կենտրոնի հետ[36], որի տնօրենը Անդրեյ Գուզելն է։
Տարի | Տեսանյութ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
2006 | «Foolin'» | Սինգլ | |
2009 | «Fairytale» | «Fairytales» | |
2009 | «Roll With The Wind» | «Fairytales» | |
2009 | «Funny Little World» | «Fairytales» | |
2009 | «Я не верю в чудеса (Супергерой)» | Ալեքսանդր Վոյիտինսկի | OST «Սև Կայծակ» |
2010 | «Fela Igjen» (feat. Opptur) | TBA | |
2010 | «Oah» | Լարս Քրիստիան Ֆլեմեն | «No Boundaries» |
2010 | «Europe’s Skies» / «Небеса Европы» / «Небасхіл Еўропы» | Ալեքսանդր Ֆիլատովիչ | «No Boundaries» |
2012 | «Стрела Амура» | Ալեքսանդր Ֆիլատովիչ | TBA |
2012 | «Leave Me Alone» / «Достала» | Ալեքսանդր Ֆիլատովիչ | TBA |
2013 | «5 To 7 Years»[37] | Ալեքսանդր Ռիբակ | |
2015 | «Котик»[38] | Ռուստամ Ռոմանով | |
2016 | «Люблю тебя как раньше» | Ռուստամ Ռոմանով | |
2016 | «Ambrazame» |
Տարի | Ալբոմ | Հիթ շքերթներում զբաղեցրած դիրք | |
---|---|---|---|
Նորվեգիա | Ռուսաստան | ||
2009 | Fairytales
|
1 | 1 |
2010 | No Boundaries | 7 | |
2010 | Небеса Европы
|
||
2011 | Visa Vid Vindens Ängar
|
7[51] | |
2012 | Christmas Tales[52]
|
||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.