Ալեքսանդր Նևսկի (Պրոկոֆև)
From Wikipedia, the free encyclopedia
«Ալեքսանդր Նևսկի»՝ op. 78 կանտատի հեղինակն է 20-րդ դարի ականավոր կոմպեզիտոր Սերգեյ Պրոկոֆևը։ Այն հերոսական-էպիկական մոնումենտալ ստեղծագործություն է, որը փառաբանում է ռուս ժողովրդի հերոսական անցյալը, նրա պայքարը օտարերկրյա զավթիչների դեմ՝ ազատության համար։ Կանտատը գրված է երգչախմբի, մեներգող մեցցո-սոպրանոյի և նվագախմբի համար։
Ալեքսանդր Նևսկի (Պրոկոֆև) |
---|
Ստեղծագործության տեքստի հեղինակներն են Պրոկոֆևն ու ռուս գրող Վ․ Լուգովսկին։
Կանտատը ստեղծվել է 1938-1939 թվականներին, համանուն ֆիլմի համար գրված երաժշտության հիման վրա, որը կոմպոզիտորը գրել է թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Էյզենշտեյնի առաջարկով։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայի Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում (Մեծ թատրոն) 1938 թվականի նոյեմբերի 23-ին[1]։
«Ալեքսանդր Նևսկին» երրորդ ստեղծագործությունն է, որ Պրոկոֆևը գրել է ֆիլմի համար։ Առաջինը Լեյտենանտ Կիժե նվագախմբային սուիտն է ( 1934), երկրորդը՝ Պիկովայա Դաման (1936)[2]։
Կանտատի պրեմիերան տեղի է ունեցել 1939 թվականի մայիս 7-ին, հեղինակի ղեկավարությամբ, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։ Մեցցո-սոպրանոյի մեներգը կատարել է Վարվարա Գագարինան[3]։