ուկրաինացի ռեժիսոր և կինոպրոդյուսեր From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Նիկոլաևիչ Բալագուրա (ուկրաիներեն՝ Олександр Миколайович Балагура, 1961, Լյուբոմլ (քաղաք, Ուկրաինա), Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի և իտալացի վավերագրական ֆիլմեր նկարահանող, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության անդամ։ Կիևի պատվավոր քաղաքացի (2008)[1]։
Ալեքսանդր Նիկոլաևիչ Բալագուրա | |
---|---|
Ծնվել է | 1961 |
Ծննդավայր | Լյուբոմլ (քաղաք, Ուկրաինա), Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Կիևի համալսարանի պատմական ֆակուլտետ |
Մասնագիտություն | ռեժիսոր, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միություն |
Ծնվել է 1961 թվականին Վոլինի մարզի Լյուբոլ քաղաքում։ 1981 թվականին ընդունվել է Շևչենկոյի անվան համալսարան, որն ավարտել է 1987 թվականին։ Համալսարանն ավարտելու վերջին տարին պատմություն է դասավանդել։ Հետագայում աշխատանք է գտել Ուկրաինական վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսորների օգնական։ Իսկ ահա մեկ տարի անց նկարահանել է իր առաջին ֆիլմը։ Իր առաջին ֆիլմը եղել է վավերագրական ժանրի կարճամետրաժ «Մեր եղբայներին ու քույրերին» ֆիլմը, որն Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում ստացավ լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակ։ Դրանից հետո մի քանի ֆիլմեր է նկարահանել։ Ալեքսանդր Բալագուրան իր կարիերայի լավագույն ֆիլմ է համարում «Անտոլոգիոն» ֆիլմը։
Ամուսնացած է, կինը պատմաբան է։ Երեք երեխաների հայր է։ Ընտանիքի հետ բնակվում է Ջենովայում։
30 վավերագրական ֆիլմերի հեղինակ է, մասնակցել է՝ Կիևի, Փարիզի, Թուրինի, Տորոնտոյի, Տամպերեի, Ֆլորենցիայի, Տալիակոցոյի միջազգային կինոփառատոններին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.