![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c4/Alexander_khalifman.jpg/640px-Alexander_khalifman.jpg&w=640&q=50)
Ալեքսանդր Խալիֆման
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Վալերիի Խալիֆման (ռուս.՝ Александр Валерьевич Халифман, հունվարի 18, 1966(1966-01-18)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1990)։
Ալեքսանդր Խալիֆման | |
---|---|
Александр Валерьевич Халифман | |
![]() | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1966(1966-01-18)[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ |
Կոչում | Գրոսմայստեր (1990) Միջազգային վարպետ (1986) |
Առավելագույն վարկանիշ | 2702 (2001, հոկտեմբեր) |
Ներկայիս վարկանիշ | 2598 |
ՖԻԴԵ համար | 4100115 |
365chess | Alexander_Khalifman |
Chesstempo համար | 103179 |
ICCF համար | 103179 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1992[2], Շախմատային օլիմպիադա 2000[2], Շախմատային օլիմպիադա 2002[2] և Շախմատային օլիմպիադա 2004[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն (1999)։ Ռուսաստանի կազմում համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոն (1992, 2000, 2002)։ Ռուսաստանի թիմի կազմում աշխարհի թիմային առաջնության հաղթող (1997)։ 1996 թ. Ռուսաստանի չեմպիոն։ Սանկտ Պետերբուրգի կրկնակի չեմպիոն (1996, 1997)։ 1986 Եվրոպայի պատանեկան չեմպիոն։ 1982 թ. ԽՍՀՄ պատանեկան չեմպիոն։
Առավելագույն գործակիցը՝ 2702 (հոկտեմբեր 2001, հունվար - ապրիլ 2003)։
Սովորել է Լենինգրադի պետական համալսարանի մաթեմատիկա-մեխանիկական ֆակուլտետում (ընդունվել է 1986 թ.), բայց չի ավարտել, ինչի համար չի ափսոսում[3]։
1999 թ. Խալիֆմանը հաղթել է Լաս Վեգասում նոկաուտ համակարգով անցկացված ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնությունում։ Այդ մրցաշարին հրաժարվել էին մասնակցել աշխարհի երկու ուժեղագույն շախմատիստներ՝ Գարի Կասպարովը և Վիշվանաթան Անանդը։
Սկզբնախաղային տեսությանը վերաբերող հանրաճանաչ գրքերի հեղինակ է։ Շախմատային դպրոցի կազմակերպիչ[4]։
a | b | c | d | e | f | g | h | ||
8 | 8 | ||||||||
7 | 7 | ||||||||
6 | 6 | ||||||||
5 | 5 | ||||||||
4 | 4 | ||||||||
3 | 3 | ||||||||
2 | 2 | ||||||||
1 | 1 | ||||||||
a | b | c | d | e | f | g | h |
Դիրքը սպիտակների 25-րդ քայլից հետո է։ Այս դիրքում սևերը խաղացին 25… Թh3! Հետևեց, 26. Թ։d6 Նf2!! 27. Փ։f2 e3+ 28. Թd5 Փ։d5+ 29. cd ef 30. Նf1 Նf8 31. ab Թg4 32. Աg2 Թf3+ 33. Աh3 Նf5 34. Նa4 Նh5+ 35. Նh4 Ն։h4+ 36. Ա։h4 Թe2, և սպիտակները հանձնվեցին, քանի որ նավակը նահանջելու դեպքում սևերը զինվորը վերածում են թագուհու։