ռուս ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Գենադևիչ Անյուկով (սեպտեմբերի 28, 1982[1][2][3], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Զենիթ» ակումբի և Ռուսաստանի ազգային հավաքականի պաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 28, 1982[1][2][3] (42 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||
Հասակ | 182 սմ | |||||||||||
Քաշ | 87 կգ | |||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Զենիթ | |||||||||||
Համար | 2 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
«Զենիթի» կազմում չորս անգամ դարձել է չեմպիոն, չորս անգամ նվաճել է Ռուսաստանի սուպերգավաթը, դարձել է Ռուսաստանի գավաթակիր (2010 թվական), ՈՒԵՖԱ-ի գավաթակիր և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր (2008 թվական)։ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի։
Ալեքսանդր Անյուկովը ծագումով Կույբիշևից են (ներկայում` Սամարա)։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է ավագ եղբոր՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ալեքսեյի ( «Լադա-ՍՕԿ», «Յունիթ») օրինակին հետևելով։ Վեց տարեկան հասակում սկսել է հաճախել խուտբոլի խմբակ, «Սամարեց» ակումբի կազմում դարձել է Ռուսաստանի մանկական ֆուտբոլային լիգայի չեմպիոն 1994 և 1995 թվականներին։ 2000 թվականի մրցաշրջանն սկսել է երկրորդ դիվիզիոնում «Կռիլյա Սովետով-2» (18 խաղ, 1 գոլ) ակումբում՝ հանդես գալով լիբերոյի դիքում։ Այս մրցաշրջանում պաշտպանը գրավել է Ալեքսանդր Տարխանովի ուշադրությունը և սկսել է մարզվել Սամարայի ակումբի հիմնական կազմի հետ։ 2000 թվականի սեպտեմբերի 10-ին առաջին անգամ խաղացել է հիմնական թիմում՝ մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության Սոչիի «Ժեմչուժինա» ակումբի դեմ խաղին։
Ազգային առաջնություններում իր նորամուտը Ալեքսանդր Անյուկովը նշել է 2000 թվականի հոկտեմբերի 14-ին «Կռիլյա Սովետով»–«Զենիթ» խաղում։ Սամարայի ակումբի կազմում նա անցկացրել է 71 հանդիպում Ռուսաստանի առաջնությանում՝ խփելով 3 գոլ։
2005 թվականի հուլիսին, երբ Սամարայի ակումբը ճգնաժամի մեջ էր, Ալեքսանդր Անյուկովը 3 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբ, որի գլխավոր մարզիչը եղել է Վլաստիմիլ Պետրժելան[5]։ Ղեկավարության հորդորներն ու փոխնահանգապետի անձնական ուղերձը չեն փոխում խաղացողի որոշումը՝ տեղափոխել Սանկտ Պետերբուրգ (թեև ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ նա ավելի շահավետ առաջարկ էր ստացել Մոսկվայի «Դինամո» ակումբից)։
2016 թվականի մարտի 9-ին Ալեքսանդր Անյուկովը «Զենիթի» կազմում անցկացրել է իր 90-րդ հանդիպումը Եվրագավաթի մրցաշարերում, ինչը ռեկորդային է ակումբի համար։
Ալեքսանդր Անյուկովը խաղացել է Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների կազմում, 2004 թվականից պարբերաբար հրավիրվել է երկրի ազգային հավաքական։ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում նա մասնակցել է Ռուսաստանի ազգային հավաքականի բոլոր հինգ հանդիպումներին, որոնց ընթացքում կատարել է երկու գոլային փոխանցում[6]։
№ | Ամսաթիվ | Հորիզոնական | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | 8 հունիսի, 2005 | Բորուսիա պարկ, Մյոնխենգլադբախ, Գերմանիա | Գերմանիա | 1:0 | 2:2 | ընկերական խաղ |
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Կռիլյա Սովետով (Սամարա) | Պրեմիեր լիգա | 2000 | 6 | 0 | 2 | 1 | — | 8 | 1 | |
2001 | 11 | 0 | 2 | 0 | — | 13 | 0 | |||
2002 | 10 | 1 | 1 | 0 | — | 11 | 1 | |||
2003 | 18 | 1 | 3 | 0 | — | 21 | 1 | |||
2004 | 29 | 2 | 8 | 0 | — | 37 | 2 | |||
2005 | 15 | 0 | 4 | 0 | — | 19 | 0 | |||
Ընդհանուր | 89 | 4 | 20 | 1 | — | 109 | 5 | |||
Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) | Պրեմիեր լիգա | 2005 | 11 | 1 | 1 | 0 | 8 | 0 | 20 | 1 |
2006 | 25 | 1 | 6 | 0 | 6 | 0 | 37 | 1 | ||
2007 | 22 | 2 | 6 | 0 | 8 | 0 | 36 | 2 | ||
2008 | 26 | 3 | 1 | 0 | 15 | 1 | 42 | 4 | ||
2009 | 27 | 1 | 2 | 0 | 5 | 0 | 34 | 1 | ||
2010 | 27 | 1 | 3 | 0 | 6 | 0 | 36 | 1 | ||
2011/12 | 37 | 1 | 5 | 0 | 11 | 0 | 53 | 1 | ||
2012/13 | 22 | 1 | 4 | 0 | 9 | 0 | 35 | 1 | ||
2013/14 | 14 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 22 | 0 | ||
2014/15 | 17 | 0 | 2 | 0 | 9 | 0 | 28 | 0 | ||
2015/16 | 15 | 0 | 3 | 0 | 7 | 0 | 25 | 0 | ||
2016/17 | 6 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 10 | 0 | ||
Ընդհանուր | 250 | 11 | 37 | 0 | 92 | 1 | 379 | 12 | ||
Ամբողջ կարիերա | 339 | 15 | 57 | 1 | 92 | 1 | 488 | 17 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.