![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/86/Alain_Robert_005.jpg/640px-Alain_Robert_005.jpg&w=640&q=50)
Ալեն Ռոբեր
From Wikipedia, the free encyclopedia
Ալեն Ռոբեր մականունը «Սարդ-մարդ» (ֆր.՝ Alain Robert, օգոստոսի 7, 1962(1962-08-07)[1], Digoin), հայտնի ֆրանսիացի ժայռեր մագլցող և երկնաքերեր նվաճող (բիլդերինգը էքստրեմալ մոլություն է, որը կապված է բացառապես շենքերի պատերին բարձրանալու հետ)։
Ալեն Ռոբեր ֆր.՝ Alain Robert | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 7, 1962(1962-08-07)[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Digoin |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | rock climber և կասկադյոր |
Կայք | alainrobert.com |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/Image_Spiderman_04.jpg/640px-Image_Spiderman_04.jpg)
Ամբողջ աշխարհում Սարդ-մարդը ավելի քան 90 անգամ բարձրահարկ շենքեր է բարձրացել, ինչի համար ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում[2]։ Քանի որ Ալենը սովորաբար շենքեր է բարձրանում առանց իշխանությունների և շենքերի սեփականատերերի թույլտվության, աշխարհի տարբեր երկրներում նրան ձերբակալել են մի քանի տասնյակ անգամ։
Ալեն Ռոբերի շենքեր բարձրանալն ամբողջ աշխարհում գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը։ Նրա նվաճած օբյեկտների թվում նշվում են Էմփայր սթեյթ բիլդինգը, էյֆելյան աշտարակը, IBM-ի գլխավոր գրասենյակը, Hilton հյուրանոցը, Areva աշտարակը՝ Ֆրանսիայի էներգետիկ հսկա Areva NP-ի շտաբը), Կուալա Լումպուրի Պետրոնաս աշտարակը, Բարսելոնայի Ագբար աշտարակը, Փարիզի Total ընկերության աշտարակը, աշխարհի տարբեր մայրաքաղաքների բանկերի գրասենյակները, Մոսկվայի ՄՊՀ-ի գլխավոր շենքը[3][4][5][6],,։ Ռոբերի «տաղանդի» մասին հասարակության կարծիքը կտրուկ բաժանվել է՝ նրա համարձակությամբ հիացմունքից մինչև նման վերելքների անիմաստությունը դատապարտելը։