Ալեն-Ֆուրնիե
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ալեն-Ֆուրնիե (ֆր.՝ Alain-Fournier, իսկական անուն-ազգանունը՝ Անրի Ֆուրնիե, հոկտեմբերի 3, 1886(1886-10-03)[2][3][4][…], Կա Շապել դ'Անժայոն[2] - սեպտեմբերի 22, 1914(1914-09-22)[2][3][4][…], Les Éparges[2] և Saint-Remy-la-Calonne), ֆրանսիացի արձակագիր։
Ալեն-Ֆուրնիե Alain-Fournier | |
---|---|
Ծննդյան անուն | Անրի Ֆուրնիե |
Ծնվել է | 1886, հոկտեմբերի 3 |
Ծննդավայր | Լա Շապել դ՛Անժինյոն |
Վախճանվել է | 1914, սեպտեմբերի 22 |
Վախճանի վայր | Վերդեն |
Գերեզման | national necropolis of Saint-Remy-la-Calonne և Saint-Remy-la-Calonne[1] |
Մասնագիտություն | արձակագիր |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Լյուդովիկոս Մեծի լիցեյ, Լականալ լիցեյ[2] և Վոլտերի լիցեյ |
Ժանրեր | Վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Երկար Մոլնը[2] |
Պարգևներ | |
Alain-Fournier Վիքիպահեստում |
Հայտնի է դարձել 1913-ին գրած միակ ավարտուն վեպով՝ «Երկար Մոլնը» (ֆր.՝ Le Grand Meaulnes)[5]։ Վեպով հռչակ ձեռք բերելով՝ դառնում է կայացած գործարար Կլոդ Կազիմիր-Պերիեի քարտուղարը, որի հետ համահեղինակությամբ սկսում է աշխատել «Բրեստ, անդրատլանտյան կայան» ստեղծագործության վրա։
Վախճանվել է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Մառնի ճակատամարտում Վերդենի մոտ գտնվող Սեն-Ռեմի անտառում։
Մահվանից հետո 1924 թվականին «Հրաշք» վերնագրով հրատարակվում է նրա վաղ շրջանի բանաստեղծությունների և արձակ մանրապատումների գիրքը։ 1922 թվականին «Nouvelle Revue française» ամսագրում հրատարակվում են «Կոլումբ Բլանշ» անավարտ վեպի հատվածները։