Ալգորիթմ
From Wikipedia, the free encyclopedia
Մաթեմատիկայում և ինֆորմատիկայում, ալգորիթմը (ստեղծվել է հռչակավոր մաթեմատիկոս Ալ-Խորեզմիի կողմից) քայլ առ քայլ հաշվարկային գործընթաց է։ Ալգորիթմը կիրառվում է հաշվարկներում, տվյալների մշակման և մտահանգումների ավտոմատացման ժամանակ։
Ավելի ճշգրիտ, ալգորիթմը ֆունկցիայի հաշվարկման որոշակի լավ սահմանված արդյունավետ մեթոդ է[1]։
Սկսելով նախնական վիճակից և արված մուտքային տվյալներից (հնարավոր է՝ լինի դատարկություն)[2] և ունենալով գործողությունները բացատրող հրահանգավորում, դրանք կատարելով ստացվում է վերջնական արդյունք։ Մի վիճակից մյուսին անցումը պարտադիր չէ, որ լինի դետերմինացված` որոշ ալգորիթմներ միավորում են պատահական մուտքեր։
Յուրաքանչյուր խնդիր լուծելու համար կարող են գոյություն ունենալ նպատակին հասցնող բազմաթիվ ալգորիթմներ։ Ալգորիթմների արդյունավետության մեծացումը ժամանակակից ինֆորմատիկայի խնդիրներից մեկն է։
Ալգորիթմ իրականացնողը հիմնականում համակարգիչներն ու այլ սարքավորումներն են, սակայն ալգորիթմը պարտադիր չէ, որ կապված լինի ծրագրավորման հետ։ Ուտեստի բաղադրատոմսը նույնպես կարելի է համարել ալգորիթմ։