![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/04/Berruguete_ordeal.jpg/640px-Berruguete_ordeal.jpg&w=640&q=50)
Ալբիգոյան խաչակրաց արշավանք
կատեգորիա / From Wikipedia, the free encyclopedia
Ալբիգոյան խաչակրաց արշավանք, ռազմական արշավանքների շարք՝ նախաձեռված Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից վերացնելու համար կաթարների հերետիկոսությունը Լանգեդոկի շրջանում։ Երբ Հռոմի պապ Իննոկենտիոս III-ի դիվանագիտական փորձերը նպաստեցին կատարների շարժման աշխուժացմանը[1]։ Չգտնելով հենարան սրբանվեր և խոշոր ֆեոդալների շրջանում՝ նա որոշեց դիմել զենքի ուժի։ 20 տարի տևած Խաչակրաց արշավանքի ժամանակ միլիոնից ոչ պակաս մարդ ոչնչացավ[2] [3]։ Ալբիգոյան Խաչակրաց արշավանքը որոշիչ դեր խաղաց Դոմինիկյան միաբանության հիմնադրման համար, ինչպես նաև ինկվիզիցիայի ձեռքում դարձավ պայքարի հզոր միջոց՝ պայքարելու այլախոհների(աղանդավորներ) դեմ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/04/Berruguete_ordeal.jpg/640px-Berruguete_ordeal.jpg)