Ալբանիայի ֆաունա
From Wikipedia, the free encyclopedia
Ալբանիայի ֆաունան ներառում է ավելի քան 15 600 տեսակ[1] ողնաշարավորներ ու անողնաշարավորներ։ Ալբանիայի տարածքի մեծ մասը զբաղեցնում են լեռները։ Երկրի տարածքի մեկ քառորդ մասը զբաղեցնում են անտառները, չնայած դրանց քանակը XX դարից ի վեր զգալիորեն կրճատվել է։ Երկրի կենդանական աշխարհը Կենտրոնական Եվրոպայի և Միջերկրածովյան ֆաունայի խառնուրդ է։