From Wikipedia, the free encyclopedia
Ալբանիայի Սուպերլիգա (ալբ․՝ Kategoria Superiore), պրոֆեսիոնալ ամենաբարձր ֆուտբոլային առաջնությունը ալբանական ֆուտբոլային համակարգում։ Ներկայումս Սուպերլիգայում մրցում է 10 թիմ։ Մրցաշրջանները սովորաբար սկսվում են օգոստոսին և տևում են մինչև մայիս։ Յուրաքանչյուր թիմ խաղում է ընդհանուր 36 հանդիպում (չորսական անգամ յուրաքանչյուր թիմի դեմ)։ Ընդհանուր առմամբ մեկ մրցաշրջանի ընթացքում կայանում է 360 ֆուտբոլային հանդիպում։ Խաղերի մեծ մասը անցկացվում են կեսօրին՝ շաբաթ և կիրակի օրերին։ Մնացած խաղերը անցկացվում են երեկոյան՝ աշխատանքային շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերին։
Ալբանիայի Սուպերլիգա Kategoria Superiore | |
---|---|
Երկիր | Ալբանիա |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) |
Հիմնվել է | հունիսի 6, 1930 |
Ակումբների քանակ | 10 |
Մակարդակ | 1 |
Դուրս են մնում | Ալբանիայի Առաջին Դիվիզիոն |
Ազգային առաջնություններ | Ալբանիայի Գավաթ Ալբանիայի Սուպերգավաթ |
Միջազգային առաջնություններ | Չեմպիոնների Լիգա Եվրոպայի լիգա |
Ներկայիս չեմպիոն | Սկենդերբեու (2013-14) |
Ամենատիտղոսավոր թիմ | Տիրանա |
Հեռուստատեսություն | TVSH SuperSport |
Պաշտոնական կայք | Պաշտոնական |
Ներկա մրցաշրջան |
Այս մրցաշարը սկզբնավորվել է դեռևս 1930 թվականին՝ Զոգ թագավորի օրոք, և կոչվում էր Ալբանիայի ազգային մրցաշար։ Ստեղծումից քիչ անց այն վերանվանվել է Ալբանիայի Սուպերլիգա։ Սկսած 1930 թվականից մրցմանը մասնակցել է 43 ֆուտբոլային ակումբ, որոնցից միայն 8 թիմի է հաջողվել հաղթել այս մրցաշարում (Տիրանա (24), Դինամո (18), Պարտիզանի (15), Վլազնիա (9), Սկենդերբեու (5), Էլբասանի (1), Ֆլամուրտարի (1), Տեուտա (1))։
Ներկայիս չեմպիոնը Սկենդերբեուն է, որն արդեն նվաճում է իր չորրորդ անընդմեջ տիտղոսը։
Ֆուտբոլը առաջին անգամ հայտնվել է Ալբանիայում անգլոմալթացի քուրմ Գուռ Ռուտերի շնորհիվ, ով այցելել է Սավերիան համալսարանը (Շկոդեր) 1908 թվականին։ Շատերն են վիճում, որ առաջին ֆուտբոլային ակումբը Ալբանիայում Ինդիփենդենսան է, որը հիմնադրվել է Շկոդերում 1912 թվականին Պալոկե Նիկայի կողմից[1]։ Առաջին խաղը, որը պետք տևեր 90 րոպե, խաղացվել է Ինդիփենդենսայի և Ավստրոհունգարական նավատորմի միջև 1913 թվականի հոկտեմբերի 13-ին։ Այս խաղը համարվում է Ալբանիայում խաղացված առաջին պաշտոնական հանդիպումը։ Խաղն ավարտվել է հօգուտ Ավստրո-հունգարական նավատորմի (2-1)։ Ալբանացիների համար միակ գնդակը խփել է թիմի ավագ և հիմնադիր Պալոկե Նիկան[1][2]։
Ալբանիայի Առաջին Դիվիզիոնը ձևավորվել է 1930 թվականին։ 1998 թվականին Առաջին Դիվիզիոնը դարձավ ալբանական ֆուտբոլային համակարգի երկրորդ ամենաբարձր մրցաշարը՝ իր տեղը զիջելով Ալբանիայի Սուպերլիգային։
2012 թվականին մամուլում հայտնվեց մի լուր, ըստ որի առաջին մրցաշրջանը կայացել է դեռևս 1911 թվականին[3]։
Ալբանիան այն հազվադեպ երկրներից էր, որն անց էր կացնում ֆուտբոլային հանդիպումներ երկրորդ համաշխարհայինի ընթացքում։ Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան այդ ընթացքում կազմակերպել է ֆուտբոլային երեք մրցաշրջան 1939, 1940 և 1942 թվականներին[4][5]։
Այն տեղեկությունները, որոնք ստացվել են ալբանացի և այլազգի պատմաբանների, խաղացողների և վետերանների կողմից, ապացուցում են այն փաստը, որ ԱՖՖ-ն շնորհել է 3 տիտղոս այդ տարիների ընթացքում։ Հատկանշական է, որ 1942 թվականին կայացած մրցաշրջանը այն միակն է, որին մասնակցել են թիմեր երկու երկրներից՝ Ալբանիայից և Կոսովոյից։
Տիրանան հաղթել է այս մրցաշրջաններից երկուսում (1939, 1942), իսկ Վլազնիան՝ մեկ անգամ (1940)։
2013 թվականի փետրվարին ԱՖՖ-ն որոշում է կայացրել, որ աշխարհամարտի տարիներին կայացած մրցաշրջանները չեղյալ են հայտարարվում, քանի որ նրանք պաշտոնապես կազմակերպված չեն եղել ԱՖՖ-ի կողմից։
Ալբանիայի Սուպերլիգայում կան 10 ֆուտբոլային ակումբներ։ Ամեն մրցաշրջանի ընթացքում՝ օգոստոսից մայիս ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր թիմ խաղում է հակառակորդ մնացած 9 թիմերի չորսական խաղ, ընդ որում, դրանցից երկուսը սեփական դաշտում, իսկ մյուս երկուսը հակառակորդի դաշտում։ Այսպիսով, յուրաքանչյուր թիմ անց է կացնում 36 պաշտոնական հանդիպում այս մրցաշարի ընթացքում։ Յուրաքանչյուր հաղթանակի համար սահմանված է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ պարտության համար թիմը միավոր չի ստանում։ Թիմերը դասակարգվում են նախ ըստ հավաքած միավորների, ապա ըստ իրար դեմ խաղացած խաղերի վիճակագրության, ապա ըստ գոլերի տարբերության և վերջում՝ ըստ գոլերի քանակի։ Մրցաշրջանի վերջում ամենաշատ միավորներ հավաքած թիմը դառնում է այդ մրցաշրջանի չեմպիոն։ Եթե մի քանի թիմեր միաժամանակ հավաքում են միևնույն միավորը, ապա որոշիչ են դառնում (ըստ հերթականության) միմյանց միջև խաղերի վիճակագրությունը, գոլերի տարբերությունը և խփած գոլերի քանակը։ Մրցաշրջանի վերջում՝ վերջին երկու տեղերը զբաղեցրած ֆուտբոլային ակումբները դուրս են մնում այս առաջնությունից և անցնում են Ալբանիայի Առաջին Դիվիզիոն։ Իսկ Ալբանիայի Առաջին դիվիզիոնի լավագույն երկու թիմերը անցնում են գլխավոր մրցաշար՝ Ալբանիայի Սուպերլիգա։
Ամեն մրցաշրջանի չեմպիոնները մասնակցում են Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլին, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավածները՝ Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլին։
1958 թվականին՝ հիմնվելով Ումբերտո Ագնելիի մտադրության վրա, առաջ քաշվեց ֆուտբոլային ակումբին «Ոսկե աստղ» (իտալ.՝ "Stella d’Oro al Merito Sportivo") շնորհելու գաղափարը։
Իրականում, Ալբանիայում «Ոսկե աստղ»-ը չի շնորհվում ԱՖՖ-ի կողմից, այն պարզապես ավելացվում է թիմի մարզաշապիկին իր իսկ ցանկությամբ։ Ալբանիայում ընդունված է ավելացնել մեկ աստղ 10 չեմպիոնության կոչման դեպքում։ Առաջին ֆուտբոլային ակումբը Ալբանիայում, որն օգտագործել է այդ աստղը, եղել է Պարտիզանին։ Այս թիմը 1958 թվականին ավելացրել է ոսկե աստղը իր պատկերանիշի վերևում, որպեսզի ցույց տա իր տիտղոսների քանակությունը[7]։ 2000 թվականին Տիրանան ստացավ իր երկրորդ աստղը՝ 20 չեմպիոնության տիտղոսի համար։
Սերիա Ա-ի կողմից պաշտոնապես ճանաչված են հետևյալ ֆուտբոլայի ակումբերի աստղերը
2013 թվականի հունվարի 4-ին Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան հայտարարեց, որ մտադրություն ունի ստեղծելու Համաալբանական Լիգա ֆուտբոլում (ինչպես նաև այլ սպորտաձևերում), որտեղ կմրցեն ֆուտբոլային թիմեր Ալբանիայից և Կոսովոյից[8]։ Սակայն Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմանդ Դուկան հայտարարեց, որ այդ միտքը դժվար թե իրագործվի, քանի որ UEFA-ն և FIFA-ն թույլ չեն տա նմանատիպ առաջնություն կազմակերպել[9]։
Աղյուսակում բերված են այն 10 ֆուտբոլային ակումբները, որոնք մասնակցում են Ալբանիայի Սուպերլիգայի ներկայիս մրցաշրջանին։
Ալբանիայի Սուպերլիգա 2014–2015 | |||||||
Ֆուտբոլային ակումբ | Քաղաք | Տեղը 2013–14 մրցաշրջանում |
Առաջին մրցաշրջանը բարձրագույն դիվիզիոնում |
Մրցաշրջան, որից հետո ֆուտբոլային |
Բարձրագույն դիվիզիոնի
մրցանակների քանակ |
Վերջին բարձրագույն
դիվիզիոնի տիտղոս | |
Ապոլոնիա | Ֆիեր | Առաջին Դիվիզիոն | 21945 | 2014-15 | — | ||
Էլբասանի | Էլբասանի շրջան | 1 Առաջին Դիվիզիոն | 1930 | 2014–15 | 2 | 2005-06 | |
Ֆլամուրտարի | Վլորա | 7 | 1930 | 2006-07 | 1 | 1990-91 | |
Կուկեսի | Կուկաս | 2 | 2011-12 | 2011-12 | — | ||
Լաչի | Լաչի | 3 | 1991-92 | 2009-10 | — | ||
Պարտիզանի | Տիրանա | 5 | 1947 | 2012-13 | 15 | 2007-08 | |
Սկենդերբեու | Կորչա | 1 | 1930 | 2009-10 | 5 | 2013-14 | |
Ֆլամուրտարի | Դուրրաս | 4 | 1930 | 1962-63 | 1 | 1993-94 | |
Տիրանա | Տիրանա | 6 | 1930 | 1930 | 24 | 2008-09 | |
Վլազնիա | Շկոդեր | 8 | 1930 | 1962-63 | 9 | 2000-01 |
Ալբանիայի Սուպերլիգա (1930 – 2013) | ||||
Մրցաշրջան | Չեմպիոն | Երկրորդ տեղը գրաված թիմ | Լավագույն ռմբարկու (թիմ) | Գոլերի քանակ |
1930 | Տիրանա | Սկենդերբեու | Էմիլ Հայնալի (Տիրանա) Ռեջեպ Մարի (Տիրանա) | 3* |
1931 | Տիրանա | Տեուտա | Արիստոտել Սամսուրի (Սկենդերբեու) | 9 |
1932 | Տիրանա | Վլազնիա | Հակի Կորչա (Տիրանա) | 4* |
1933 | Սկենդերբեու | Վլազնիա | Սերվեթ Թեֆիկ Ագայի (Սկենդերբեու) | 7 |
1934 | Տիրանա | Սկենդերբեու | Մարկ Գուրաշի (Տիրանա) | 12 |
1935 | (չի կայացել) | — | ||
1936 | Տիրանա | Վլազնիա | Ռիզա Լուշտա (Տիրանա) | 11 |
1937 | Տիրանա | Վլազնիա | Ռիզա Լուշտա (Տիրանա) | 25 |
1938 | (չի կայացել) | — | ||
1939 | Տիրանա (պաշտոնապես ճանաչված չէ ԱՖՖ-ի կողմից) |
Վլազնիա | — | |
1940 | Վլազնիա (պաշտոնապես ճանաչված չէ ԱՖՖ-ի կողմից) |
Սկենդերբեու | — | |
1941 | (չի կայացել) | — | ||
1942 | Տիրանա (պաշտոնապես ճանաչված չէ ԱՖՖ-ի կողմից) |
Վլազնիա | — | |
1943 | (չի կայացել) | — | ||
1944 | (չի կայացել) | — | ||
1945 | Վլազնիա | Տիրանա | Լորո Բորիչի (Վլազնիա) | 11* |
1946 | Վլազնիա | Ֆլամուրտարի | Ջևդեթ Շաքիրի (Վլազնիա) | 11 |
1947 | Պարտիզանի | Վլազնիա | Համդի Բակալլի (Պարտիզանի) | 7* |
1948 | Պարտիզանի | Ֆլամուրտարի | Թիշ Դաիա (Ֆլամուրտարի) Զիհնի Գյինալի (Պարտիզանի) | 11 |
1949 | Պարտիզանի | Վլազնիա | Զիհնի Գյինալի (Պարտիզանի) | 14* |
1950 | Դինամո | Պարտիզանի | Ռեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի) | ?? |
1951 | Դինամո | Պարտիզանի | Ռեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի) | 59 |
1952 | Դինամո | Պարտիզանի | Ռեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի) | 17* |
1953 | Դինամո | Պարտիզանի | Ռեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի) | 9* |
1954 | Պարտիզանի | Դինամո | Ռեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի) | 13* |
1955 | Դինամո | Պարտիզանի | Ռեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի) Սկենդեր Ջարեցի (Դինամո) | 23 |
1956 | Դինամո | Պարտիզանի | Ռեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի) | 17 |
1957 | Պարտիզանի | Դինամո | Նիկո Բեսպալլա (Տեուտա) | 15 |
1958 | Պարտիզանի | Բեսա | Սկենդեր Ջարեցի (Դինամո) | 14 |
1959 | Պարտիզանի | Տիրանա | Ստավրի Լուբոնյա (Դինամո) | 11 |
1960 | Դինամո | Պարտիզանի | Սկենդեր Ջարեցի (Դինամո) | 16 |
1961 | Պարտիզանի | Դինամո | Պանայոտ Պանո (Պարտիզանի) | 17 |
1962–63 | Պարտիզանի | Դինամո | Ռոբերտ Ջաշարի (Պարտիզանի) | 18 |
1963–64 | Պարտիզանի | Դինամո | Ռոբերտ Ջաշարի (Պարտիզանի) | 9 |
1964–65 | Տիրանա | Պարտիզանի | Ռոբերտ Ջաշարի (Պարտիզանի) | 14 |
1965–66 | Տիրանա | Պարտիզանի | Սաիմիր Դաուտի (Դինամո) | 13 |
1966–67 | Դինամո (պաշտոնապես ճանաչված չէ UEFA-ի կողմից) |
Տիրանա | Մեդին Զեգա (Դինամո) | 19 |
1968 | Տիրանա | Պարտիզանի | Սկենդեր Հուկա (Տիրանա) | 19 |
1969–70 | Տիրանա | Պարտիզանի | Պանայոտ Պանո (Պարտիզանի) | 17 |
1970–71 | Պարտիզանի | Դինամո | Իլիր Պերնասկա (Դինամո) | 19 |
1971–72 | Վլազնիա | Տիրանա | Իլիր Պերնասկա (Դինամո) | 17 |
1972–73 | Դինամո | Պարտիզանի | Իլիր Պերնասկա (Դինամո) | 12 |
1973–74 | Վլազնիա | Պարտիզանի | Իլիր Պերնասկա (Դինամո) | 19 |
1974–75 | Դինամո | Վլազնիա | Իլիր Պերնասկա (Դինամո) | 17 |
1975–76 | Դինամո | Տիրանա | Իլիր Պերնասկա (Դինամո) | 18 |
1976–77 | Դինամո | Սկենդերբեու | Ագիմ Մուրատի (Պարտիզանի) | 12 |
1977–78 | Վլազնիա | Լուֆտետարի | Ագիմ Մուրատի (Պարտիզանի) | 14 |
1978–79 | Պարտիզանի | Տիրանա | Ագիմ Մուրատի (Պարտիզանի) Պետրիտ Դիբրա (Տիրանա) | 14 |
1979–80 | Դինամո | Տիրանա | Պերպարիմ Կովաչի (Տոմորի) | 18 |
1980–81 | Պարտիզանի | Դինամո | Դաշնոր Բայազիտի (Բեսա) | 12 |
1981–82 | Տիրանա | Ֆլամուրտարի | Վասիլ Ռուցի (Ֆլամուրտարի) | 12 |
1982–83 | Վլազնիա | Պարտիզանի | Դաշնոր Բայազիտի (Բեսա) | 16 |
1983–84 | Էլբասանի | Տիրանա | Վասիլ Ռուցի (Ֆլամուրտարի) | 12 |
1984–85 | Տիրանա | Դինամո | Վասլի Ֆակյա (Վլազնիա) Արբեն Մինգա (Տիրանա) | 13 |
1985–86 | Դինամո | Ֆլամուրտարի | Կույտիմ Մայացի (Ապոլոնիա) | 20 |
1986–87 | Պարտիզանի | Ֆլամուրտարի | Արբեն Արբերի (Տոմորի) | 14 |
1987–88 | Տիրանա | Ֆլամուրտարի | Ագուստին Կոլա (Տիրանա) | 18 |
1988–89 | Տիրանա | Պարտիզանի | Ագուստին Կոլա (Տիրանա) | 19 |
1989–90 | Դինամո | Պարտիզանի | Կույտիմ Մայացի (Ապոլոնիա) | 19 |
1990–91 | Ֆլամուրտարի | Պարտիզանի | Կլիտոն Բոզգո (Տոմորի) | 29 |
1991–92 | Վլազնիա | Պարտիզանի | Էդմիր Բիլալի (Վլազնիա) | 21 |
1992–93 | Պարտիզանի | Տեուտա | Էդմոնդ Դոստի (Պարտիզանի) | 20 |
1993–94 | Տեուտա | Տիրանա | Էդի Մարտինի (Վլազնիա) | 14 |
1994–95 | Տիրանա | Տեուտա | Արբեն Շեհու (Լուֆտետարի) | 21 |
1995–96 | Տիրանա | Տեուտա | Ալտին Չուկո (Տոմորի և Լաչի) | 21 |
1996–97 | Տիրանա | Վլազնիա | Վիկտոր Պաչո (Ֆլամուրտարի) | 14 |
1997–98 | Վլազնիա | Տիրանա | Դորիան Բուբեքի (Շկումբինի) | 26 |
1998–99 | Տիրանա | Վլազնիա | Արտան Բանո (Լուշնյա) | 22 |
1999–00 | Տիրանա | Տոմորի | Կլոդիան Արբերի (Տոմորի) | 18 |
2000–01 | Վլազնիա | Տիրանա | Ինդրիտ Ֆորտուզի (Տիրանա) | 31 |
2001–02 | Դինամո | Տիրանա | Ինդրիտ Ֆորտուզի (Տիրանա) | 24 |
2002–03 | Տիրանա | Վլազնիա | Մահիր Հալիլի (Տիրանա) | 20 |
2003–04 | Տիրանա | Դինամո | Վիորեսին Սինանի (Վլազնիա) | 36 |
2004–05 | Տիրանա | Էլբասանի | Դորիան Բիլիկբաշի (Պարտիզանի) | 24 |
2005–06 | Էլբասանի | Տիրանա | Համդի Սալիհի (Տիրանա) | 29 |
2006–07 | Տիրանա | Տեուտա | Վիորեսին Սինանի (Տիրանա) | 23 |
2007–08 | Դինամո | Պարտիզանի | Վիորեսին Սինանի (Վլազնիա) | 20 |
2008–09 | Տիրանա | Վլազնիա | Միգեն Մեմելլի (Տիրանա) | 23 |
2009–10 | Դինամո | Բեսա | Դանիել Ջաֆա (Բեսա) | 18 |
2010–11 | Սկենդերբեու | Ֆլամուրտարի | Դանիել Ջաֆա (Ֆլամուրտարի) | 19 |
2011–12 | Սկենդերբեու | Տեուտա | Ռոլանդ Դերվիշի (Շկումբինի) | 20 |
2012–13 | Սկենդերբեու | Կուկեսի | Միգեն Մեմելլի (Ֆլամուրտարի) | 19 |
2013–14 | Սկենդերբեու | Կուկեսի | Պերո Պեժիչ (Սկենդերբեու) | 20 |
Նշում։ 1958-1991 թվականներին Տիրանան և Էլբասանին կոչվում էին համապատասխանաբար 17 Նենտորի և Լաբինոտի
Ֆուտբոլային ակումբների վիճակագրություն | |||
Ֆուտբոլային ակումբների | Հաղթած մրցաշրջանների քանակ | Երկրորդ տեղը գրաված մրցաշրջանների քանակ | Հաղթած մրցաշրջաններ |
Տիրանա | 1930, 1931, 1932, 1934, 1936, 1937, 1964-1965, 1966-67, 1968, 1969-1970, 1981-1982, 1984-1985, 1987-1988, 1988-1989, 1994-1995, 1995-1996, 1996-1997, 1998-1999, 1999-2000, 2002-2003, 2003-2004, 2004-2005, 2006-2007, 2008-2009 | ||
Դինամո | 1950, 1951, 1952, 1953, 1955, 1956, 1960, 1966-67, 1972–1973, 1974–1975, 1975–1976, 1976–1977, 1979–1980, 1985–1986, 1989–1990, 2001–2002, 2007–2008, 2009–2010 | ||
Պարտիզանի | 1947, 1948, 1949, 1954, 1957, 1958, 1959, 1961, 1962–1963, 1963–1964, 1970–1971, 1978–1979, 1980–1981, 1986–1987, 1992-1993 | ||
Վլազնիա | 1945, 1946, 1971-1972, 1973-1974, 1977-1978, 1982-1983, 1991-1992, 1997-1998, 2000-2001 | ||
Սկենդերբեու | 1933, 2010–2011, 2011–2012, 2012–2013, 2013-2014 | ||
Էլբասանի | 1983–1984, 2005–2006 | ||
Ֆլամուրտարի | 1990–1991 | ||
Տեուտա | 1993–1994 |
Նշում։ Տիրանան և Վլազնիան կունենային համապատասխանաբար 26 և 10 չեմպիոնության տիտղոսներ, եթե երկրորդ համաշխարհայինի ժամանակ անցկացված մրցաշրջանները հաշվի առնվեին։
Մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ[11] | ||||
Մրցաշրջան | Լավագույն ռմբարկու | Ֆուտբոլային ակումբներ |
Գոլերի քանակ | |
1930 | Էմիլ Հայնալի Ռեձհեպ Մաչի | Տիրանա | 3* | |
1931 | Թելի Սամսուրի | Սկենդերբեու | 9 | |
1932 | Հակի Կորչա | Տիրանա | 4* | |
1933 | Սերվետ Թեուֆիկ Ագայ | Սկենդերբեու | 7 | |
1934 | Մարկ Գուրաշի | Տիրանա | 12 | |
1936 | Ռիզա Լուշտա | Տիրանա | 11 | |
1937 | Ռիզա Լուշտա | Տիրանա | 25 | |
1945 | Լորո Բորիչի | Վլազնիա | 11* | |
1946 | Ջևդետ Շաքիրի | Վլազնիա | 11 | |
1947 | Համդի Բակալի | Պարտիզանի | 7* | |
1948 | Թիշ Դայջա Զիհնի Գիյնալի | Ֆլամուրտարի Պարտիզանի | 11 | |
1949 | Զիհնի Գյինալի | Պարտիզանի | 14* | |
1950 | Ռեֆիկ Ռեսմյա | Պարտիզանի | ?? | |
1951 | Ռեֆիկ Ռեսմյա | Պարտիզանի | 59 | |
1952 | Ռեֆիկ Ռեսմյա | Պարտիզանի | 17* | |
1953 | Ռեֆիկ Ռեսմյա | Պարտիզանի | 9* | |
1954 | Ռեֆիկ Ռեսմյա | Պարտիզանի | 13* | |
1955 | Ռեֆիկ Ռեսմյա Սկենդեր Ջարեցի | Պարտիզանի Դինամո | 23 | |
1956 | Ռեֆիկ Ռեսմյա | Պարտիզանի | 17 | |
1957 | Նիկո Բեսպալլա | Տեուտա | 15 | |
1958 | Սկենդեր Ջարեցի | Դինամո | 14 | |
1959 | Ստավրի Լուբոնյա | Դինամո | 11 | |
1960 | Սկենդեր Ջարեցի | Դինամո | 16 | |
1961 | Պանայոտ Պանո | Պարտիզանի | 17 | |
1962–63 | Ռոբերտ Ջաշարի | Պարտիզանի | 18 | |
1963–64 | Ռոբերտ Ջաշարի | Պարտիզանի | 9 | |
1964–65 | Ռոբերտ Ջաշարի | Պարտիզանի | 14 | |
1965–66 | Սաիմիր Դաուտի | Դինամո | 13 | |
1966–67 | Մեդին Զեգա | Դինամո | 19 | |
1968 | Սկենդեր Հուկա | Տիրանա | 19 | |
1969–70 | Պանայոտ Պանո | Պարտիզանի | 17 | |
1970–71 | Իլիր Պերնասկա | Դինամո | 19 | |
1971–72 | Իլիր Պերնասկա | Դինամո | 17 | |
1972–73 | Իլիր Պերնասկա | Դինամո | 12 | |
1973–74 | Իլիր Պերնասկա | Դինամո | 19 | |
1974–75 | Իլիր Պերնասկա | Դինամո | 17 | |
1975–76 | Իլիր Պերնասկա | Դինամո | 18 | |
1976–77 | Ագիմ Մուրատի | Պարտիզանի | 12 | |
1977–78 | Ագիմ Մուրատի | Պարտիզանի | 14 | |
1978–79 | Ագիմ Մուրատի Պետրիտ Դիբրա | Պարտիզանի Տիրանա | 14 | |
1979–80 | Պերպարիմ Կովաչի | Տոմորի | 18 | |
1980–81 | Դաշնոր Բայազիտի | Բեսա | 12 | |
1981–82 | Վասիլ Ռուցի | Ֆլամուրտարի | 12 | |
1982–83 | Դաշնոր Բայազիտի | Բեսա | 16 | |
1983–84 | Վասիլ Ռուցի | Ֆլամուրտարի | 12 | |
1984–85 | Վասլի Ֆակյա Արբեն Մինգա | Վլազնիա Տիրանա | 13 | |
1985–86 | Կույտիմ Մայացի | Ապոլոնիա | 20 | |
1986–87 | Արբեն Արբերի | Տոմորի | 14 | |
1987–88 | Ագուստին Կոլա | Տիրանա | 18 | |
1988–89 | Ագուստին Կոլա | Տիրանա | 19 | |
1989–90 | Կույտիմ Մայացի | Ապոլոնիա | 19 | |
1990–91 | Կլիտոն Բոզգո | Տոմորի | 29 | |
1991–92 | Էդմիր Բիլալի | Վլազնիա | 21 | |
1992–93 | Էդմոնդ Դոստի | Պարտիզանի | 20 | |
1993–94 | Էդի Մարտինի | Վլազնիա | 14 | |
1994–95 | Արբեն Շեհու | Լուֆտետարի | 21 | |
1995–96 | Ալտին Չուկո | Տոմորի Լաչի | 21 | |
1996–97 | Վիկտոր Պաչո | Ֆլամուրտարի | 14 | |
1997–98 | Դորյան Բուբեքի | Շկումբինի | 26 | |
1998–99 | Արտան Բանո | Լուշնյա | 22 | |
1999–00 | Կլոդիան Արբերի | Տոմորի | 18 | |
2000–01 | Ինդրիտ Ֆորտուզի | Տիրանա | 31 | |
2001–02 | Ինդրիտ Ֆորտուզի | Տիրանա | 24 | |
2002–03 | Մահիր Հալիլի | Տիրանա | 20 | |
2003–04 | Վիորեսին Սինանի | Վլազնիա | 36 | |
2004–05 | Դորիան Բիլիկբաշի | Պարտիզանի | 24 | |
2005–06 | Համդի Սալիհի | Տիրանա | 29 | |
2006–07 | Վիորեսին Սինանի | Տիրանա | 23 | |
2007–08 | Վիորեսին Սինանի | Վլազնիա | 20 | |
2008–09 | Միգեն Մեմելլի | Տիրանա | 22 | |
2009–10 | Դանիել Ջաֆա | Բեսա | 18 | |
2010–11 | Դանիել Ջաֆա | Ֆլամուրտարի | 19 | |
2011–12 | Ռոլանդ Դերվիշի | Շկումբինի | 20 | |
2012–13 | Միգեն Մեմելլի | Ֆլամուրտարի | 19 | |
2013–14 | Պերո Պեժիչ | Սկենդերբեու | 20 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.