![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9b/Business_suit_portrait_of_Al_Shepard.jpg/640px-Business_suit_portrait_of_Al_Shepard.jpg&w=640&q=50)
Ալան Շեփարդ
From Wikipedia, the free encyclopedia
Ալան Բարթլեթ Շեփարդ կրտսեր (անգլ.՝ Alan Bartlett Shepard Jr., նոյեմբերի 18, 1923(1923-11-18)[1][2][3][…], Դերի, Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ - հուլիսի 21, 1998(1998-07-21)[4][5], Pebble Beach, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց օդաչու, ռազմածովային նավատորմի փոխծովակալ։
![]() | |||
![]() Ալան Շեփարդ |
|||
Բնօրինակ անուն ազգանուն | անգլ.՝ Alan Shepard | ||
Ի ծնե | Ալան Բարտլետ Շեփարդ | ||
Պետություն | ![]() | ||
Մասնագիտություն | տիեզերագնաց օդաչու | ||
Զինվորական կոչում | փոխծովակալ | ||
Ծնվել է | նոյեմբերի 18, 1923(1923-11-18)[1][2][3][…] | ||
Ծննդավայր | ![]() | ||
Մահացել է | հուլիսի 21, 1998(1998-07-21)[4][5] (74 տարեկան) | ||
Մահվան վայրը | ![]() | ||
Ազգություն | ![]() | ||
Ամուսին | Louise Brewer Shepard? | ||
Պարգևներ |
1944 թվականին ավարտել է ծովային ակադեմիան, 1958 թվականին՝ Ռազմածովային քոլեջը։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1959 թվականին։ 1961 թվականի մայիսի 5-ին, ԱՄՆ-ում առաջինը, մերձուղեծրային թռիչք է կատարել «Մերկուրի» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 15 րոպե։ 1971 թվականի փետրվարի 1-10-ը, Էդգար Միթչելի և Ստյուարտ Ռուսայի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն-14» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Լուսնի վրա մնացել է 33 ժամ 30 րոպե և 2 անգամ (9 ժ տևողությամբ) դուրս եկել Լուսնի մակերևույթ։ Ամերիկյան առաջին տիեզերագնացի հայրենի քաղաքը ստացել է Սպեյսթաուն (անգլ.՝ Spacetown - տիեզերական քաղաք) պատվանունը։