Ալան Կամինգ
շոտլանդացի ռեժիսոր, դերասան, գրող, պրոդյուսեր և երգիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ալան Կամինգ (անգլ.՝ Alan Cumming, հունվարի 27, 1965(1965-01-27)[1][2][3], Աբերֆելդի, Պերտշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), ռեժիսոր, դերասան, գրող, պրոդյուսեր և երգիչ։ Հայտնի է «Կաբարե» մյուզիքլում իր կատարած տնօրենի դերով, Ջեյմս Բոնդի մասին պատմող «Ոսկե աչք» (1995) ֆիլմում կատարած ծրագրավորողի դերով, Կուրտ Վագների դերով «Իքս մարդիկ 2» ֆիլմում, Ֆեգան Ֆլուպի դերով «Լրտեսների երեխաները» ֆիլմում։ Նաև նկարահանվել է «Հոբելյան» կինոնկարում՝ դառնալով այդ ֆիլմի սցենարի համահեղինակն ու համառեժիսորը (Ջենիֆեր Ջեյսոն Լիի հետ)։ Մասնակցություն է ունեցել բրոդվեյյան մյուզիքլների ներկայացումներում՝ «Երեք գրոշանոց օպերա», «Կաբարե»[6] (որի համար 1998 թվականին արժանացել է Թոնի մրցանակի[7])։
Ալան Կամինգ անգլ.՝ Alan Cumming | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1965(1965-01-27)[1][2][3] (59 տարեկան) |
Ծննդավայր | Աբերֆելդի, Պերտշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա և Carnoustie High School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | դերասան, կատակերգու, կինոռեժիսոր, հնչյունավորող, բնավորության դերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ և թարգմանիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
alancumming.com | |
Ալան Կամինգը հայտնի է նաև որպես «Թոմիի կախարդական հեքիաթը» գրքի հեղինակ, իր սեփական թոք-շոուի վարող և տղամարդկանց համար Cumming օծանելիքի ստեղծող։