From Wikipedia, the free encyclopedia
Աթաբասկյան լեզուներ կամ աթապասկյան լեզուներ, հյուսիս-ամերիկյան հնդկացիական լեզվաընտանիք, որը մտնում է նա-դենե խմբավորման մեջ։ Լեզուները կառուցվածքով բազմահամադրական են։ Որոշ լեզվաբաններ աթաբասկյան լեզուները բաժանում են երեք ենթախմբի՝ դենե՝ հյուսիսարևմտյան Կանադայում, հուպա-մատոլե՝ Կալիֆոռնիայում, ապաչե-նավանո՝ ԱՄՆ-ի հարավում[1]։ Կան նաև այլ բաժանումներ։ Այսպես, ըստ աշխարհագրական տարածման՝ լեզուները բաժանում են՝ հյուսիսային, խաղաղօվկանոսյան և հարավային աթաբասկյան լեզուների։ Այս լեզվաընտանիքի մեջ մտնող լեզուներից են՝ նատոլ, կարրիեր, հուպա, ապաչե, դենե, նավանո և այլն։ Աթաբասկյան լեզուները տարածված են Հյուսիսային Ամերիկայի արևմտյան հատվածում՝ Ալյասկայից մինչև ԱՄՆ-ի հարավ-արևմուտք։ Աթաբասկյան լեզուները Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ լեզվական միավորումներից մեկն են։ Այն ներառում է 53 լեզու, որոնք տարածված են 3 հիմնական արեալներում։ Աթաբասկյան լեզուների խոսողների ընդհանուր թիվը մոտ 180 հազար է (1990 թվական, գնահատական)։
Աթաբասկյան լեզուներ | |
---|---|
Տարածված՝ | Արևմտյան-Հյուսիսային Ամերիկա |
Դասակարգում՝ | Դենե-Ենիսեյան լեզուներ Նա-դենե լեզուներ Աթաբասկյան լեզուներ |
Կազմ՝ |
Հյուսիսային աթաբասկերեն
Խաղաղօվկանիանոսյան աթաբասկերեն
Հարավային աթաբասկերեն
|
ISO 639-2 և 639-5՝ | ath |
Նա-դենե լեզուների տարածումը |
Աթաբասկյան լեզուներ անվանումը 1826 թվականին Կանադայի Աթաբասկա լճի (կրի լեզվով՝ Aδapaska˙w) անվան հիման վրա արհեստականորեն հորինել է Գալլատինը՝ Թոմաս Ջեֆերսոնի ընկերը և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը[2]։ Չնայած այս անվանումը տարածված է լեզվաբանների և մարդաբանների շրջանում, հետազոտողները ավելի ու ավելի հաճախ են սկսում օգտագործել «դենե լեզուներ» անվանումը, որը գործածում են լեզվակիրները։ Օրինակ՝ 2012 թվականին մասնակիցների պահանջով «Աթաբասկյան լեզուների կոնֆերանսը» վերանվանվեց «Դենե լեզուների կոնֆերանսի»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.