![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/67/Empark_Mokot%25C3%25B3w_Business_Park_ul._Post%25C4%2599pu_2020.jpg/640px-Empark_Mokot%25C3%25B3w_Business_Park_ul._Post%25C4%2599pu_2020.jpg&w=640&q=50)
Ազգային հիշողության ինստիտուտ (Լեհաստան)
From Wikipedia, the free encyclopedia
Ազգային հիշողության ինստիտուտ, Լեհ ժողովրդի դեմ հանցագործությունների հետազոտման հանձնաժողով (լեհ.՝ Instytut Pamięci Narodowej – Komisja Ścigania Zbrodni przeciwko Narodowi Polskiemu (IPN)), պետական պատմա-արխիվային հաստատություն, որը զբաղվում է Լեհաստանի անվտանգությոան մարմինների` 1944-1990 թվականների գործունեության ուսումնասիրմամբ։ Ուսումնասիրում է նաև Երրորդ Ռեյխի և ԽՍՀՄ-ի անվտանգության մարմինների գործունեությունը այդ ժամանակաշրջանում լեհ քաղաքացիների նկատմամբ հանցագործություններ կատարելու հնարավոր փաստերով, իրականացրել է լյուստրացիոն գործընթացներ[1]։ Աջ ուղղության քաղաքական գործիչների ձեռքում ինստիտուտը կարևոր գործիք է եղել պատմական քաղաքականության իրականացման հարցում : ԱՀԻ-ի պատմական քաղաքականության հիմնական գաղափարներից է եղել երկու օկուպացիաների թեման` նացիստական ու խորհրդային, այսինքն մեկ օկուպացիան փոխարինվել է մյուսով։ Ինստիտուտը հայտնի է ապակոնունիստականացման օրենքի նախաձեռնությամբ։ Այդ փաստաթղթի ազդեցությամբ կատարվել է փողոցների, հրապարակների անվանափոխություն, հեռացվել են շատ արձաններ, կոթողներ, հուշատախտակներ, նշաններ։ Ինստիտուտի հաշվարկներով երկրում հանվել է մոտ 450 հուշարձան, որից 230-ը եղել են կարմիր բանակի զինվորների հուշարձաններ։ Ինստիտուտը ստեղծվել է Լեհ ժողովդի նկատմամբ հանցագործությունների հետազոտման հանձնաժողովի (լեհ.՝ Ustawa z dnia 18 grudnia 1998 r. o Instytucie Pamięci Narodowej — Komisji Ścigania Zbrodni przeciwko Narodowi Polskiemu) մասին 1998 թվականի դեկտեմբերի 18-ի օրենքով[2]։ 2011 թվականից ինստիտուտի տնօրենն է Լուկաշ Կամինսկին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/67/Empark_Mokot%C3%B3w_Business_Park_ul._Post%C4%99pu_2020.jpg/640px-Empark_Mokot%C3%B3w_Business_Park_ul._Post%C4%99pu_2020.jpg)