![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7f/Free_Software_Foundation_office_%25282346065159%2529.jpg/640px-Free_Software_Foundation_office_%25282346065159%2529.jpg&w=640&q=50)
Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամ
From Wikipedia, the free encyclopedia
Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամ (անգլ.՝ Free Software Foundation, հապավում FSF), ոչ առևտրական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1985 թվականի հոկտեմբերի 4-ին Ռիչարդ Սթոլմանի կողմից ազատ ծրագրային ապահովման շարժմանը և GNU նախագծին աջակցելու համար։ FSF-ը գտնվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս քաղաքում։ Կազմակերպության հիմնադրման օրից մինչև 1990-ականների կեսը հիմնադրամի միջոցները առաջին հերթին գնում էին GNU նախագծի համար նոր մշակողների վարձմանը։ Սկսած 1990-ների կեսերից, երբ ազատ ծրագրային ապահովման ստեղծմամբ սկսեցին զբաղվել բազմաթիվ անհատներ և կազմակերպություներ, FSF-ի աշխատանքները կենտրոնացել էին ազատ ծրագրային ապահովման ոլորտի իրավաբանական և կազամակերպչական հարցերի վրա։
Արագ փաստեր Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամ, Տեսակ ...
Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բարեգործական կազմակերպություն, ոչ առևտրային կազմակերպություն և հասարակական կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հապավում | FSF |
Կարգախոս | Free Software, Free Society |
Հիմնադրված | հոկտեմբերի 4, 1985[2] |
Գլխադասային գրասենյակ | Բոստոն, ԱՄՆ[1] և Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] |
Գլխավոր քարտուղար | Ռիչարդ Սթոլման[3] և Geoffrey Knauth?[4] |
Կամավորներ | մոտ 5000[5] |
Հիմնադիր | Ռիչարդ Սթոլման |
Պարգևներ | |
Կայք | fsf.org(անգլ.) |
Փակել