From Wikipedia, the free encyclopedia
Ազագիրան (Ազագիլան, Ազատ Գիրան, Ազատ Ճերան, Գարաբաղ Իլան, Գիլան, Խարաբա Գիլան, Գիրան, Ղարաբ ա Գիլան), քաղաք Նախիջևանի խանությունում` Օրդուբադի մահալում` պատմական Վասպուրական աշխարհի Գողթն գավառում, Օրդուբադ քաղաքից մոտ 11 կմ արևմուտք[1]։
Քաղաք | |
---|---|
Ազագիրան | |
Երկիր | Ադրբեջան |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Շրջան | Որդուարի շրջան |
Հիմնադրված է | 8-րդ դար թ. |
Ժամային գոտի | UTC+4 |
Հայտնի է դեռ 3-րդ դարից։ Գրավել է շուրջ 5-6 կմ² տարածություն։ Քաղաքը պատմական ասպարեզից դուրս է եկել մոտավորապես 15-րդ դարի կեսերից, որի մնացորդների հետքերը նշմարվում են վերը նշված գյուղերի դաշտերում ու բլրակների վրա[2]։ Ըստ մեկ այլ աղբյուրի՝ ավանդության, կառուցվել է 8-րդ դարում և կոչվել ոմն պարսիկ և Ազայ-Ջիրանի անունով։ 16-րդ դարում առևտրի խոշոր կենտրոն էր։ Հիմնահատակ ավերվել է Շահ Աբաս-ի ձեռքով 17-րդ դարի սկզբին։ Այժմ ավերակները հազիվ են նշմարվում։ Ազագիրանի տեղում էր գտնվում պատմական Գիրան գյուղը[1]։
Նույն անունով հիմնադրվել է գավառ (մահալ) նախիջևանի խանությունում[3][1]։ Բաժանվում էր 5 գավառակների՝ Ագուլիս, Բլավ, Դաշտ, Ցղնա, Օրդուբադ[3][1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.