Աերոֆոններ
From Wikipedia, the free encyclopedia
Աերոֆոններ (փողային), երաժշտական գործիքների խումբ, որոնց ձայնի աղբյուրը թաղանթ կամ լար չունեցող օդի թրթիռն է հանդիսանում։ Այդպիսի գործիքներ են` ֆլեյտան, կլառնետը, հոբոյը, ֆագոտը, սաքսոֆոնը և այլն։
Զակս-Խորնբոստել համակարգը նրանց վերագրում է 4 համարը։ Այնուհետև նրանք բաժանվում են[1]`
- 4.1 Ազատ աերոֆոններ։ Թրթռացող օդի ծավալը գործիքի մեջ չի (օրինակ` շրթային հարմոնը)։
- 4.2 Ըստ էության փողային գործիքներ, որոնց թրթռացող օդի ծավալը գտնվում է գործիքի ներսում։