Ադոլֆ Հիտլերի մահ
From Wikipedia, the free encyclopedia
Ադոլֆ Հիտլերը իքնասպանություն է գործել երկուշաբթի, 1945 թվականի ապրիլի 30-ին, 15:10-ի և 15:15-ի (սովետական ԶԼՄ-ների տվյալներով 15:25-15:30) սահմաններում, Բեռլինում գտնվող իր ֆյուրերբունկերում ինքն իրեն հրազենային զենքով կրակելով (մոտավորապես այն ժամանակ, երբ Կարմիր բանակը վերահսկողության տակ վերցրեց Ռայխստագի առաջին հարկը, և գտնվում էր Ռայխստագից 700-750 մետր հեռավորության վրա)[1][2][3]։ Նրա կինը՝ Եվա Բրաունը նույնպես ինքնասպանություն է գործել՝ կալիումի ցիանիդ ընդունելով[4]։ Նույն օրը, ըստ Հիտլերի թողած ցուցումների, նրանց մարմինները բունկերի գաղտնի ելքից դուրս են տարել, ողողել բենզինով և բունկերից դուրս գտնվող այգում այրել[5]։