Ադիաբատական գործընթաց
From Wikipedia, the free encyclopedia
Ադիաբատ պրոցես (հին հունարեն՝ ἀδιάβατος՝ «անանցանելի» բառից), մակրոսկոպիկ համակարգում տեղի ունեցող պրոցես, որի ընթացքում համակարգի և շրջակա միջավայրի միջև ջերմափոխանակությունը բացակայում է։ Ադիաբատ պրոցեսների շուրջ ուսումնասիրությունը սկսվել է 18-րդ դարում[1]։
Ջերմային պրոցեսներ |
---|
![]() |
Ադիաբատ պրոցես |
Իզոխոր պրոցես |
Իզոբար պրոցես |
Իզոթերմ պրոցես |
Իզոէնտրոպ պրոցես |
Իզոէնթալպ պրոցես |
Պոլիտրոպ պրոցես |
Խմբագրել |
Ադիաբատ պրոցեսը պոլիտրոպ պրոցեսի մասնավոր դեպք է, քանի որ այդ պրոցեսում գազի ջերմունակությունը հավասար է զրոյի, այսինքն հաստատուն է[2]։ Ադիաբատ պրոցեսները հակադարձելի են միայն այն դեպքում, երբ ժամանակի ցանկացած պահին համակարգը գտնվում է հավասարակշռության վիճակում (օրինակ՝ երբ վիճակի փոփոխությունը ընթանում է չափազանց դանդաղ) և էնտրոպիան մնում անփոփոխ։ Որոշ հեղինակներ (մասնավորապես Լ. Դ. Լանդաուն) ադիաբատ են համարում միայն հակադարձելի ադիաբատ պրոցեսները[3]։
Իդեալական գազի հակադարձելի ադիաբատ պրոցեսը նկարագրում է Պուասոնի հավասարմամբ։ Ջերմադինամիկական դիագրամի վրա ադիաբատ պրոցեսը պատկերող գիծը կոչվում է Պուասոնի ադիաբատ։ Բնության մի շարք երևույթներ կարելի է համարել ադիաբատ։ Ադիաբատ պրոցեսները նաև տեխնիկայում ունեն մի շարք կիրառություններ։