![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/60/Adenomyosis.jpg/640px-Adenomyosis.jpg&w=640&q=50)
Ադենոմիոզ
From Wikipedia, the free encyclopedia
Ադենոմիոզ, հիվանդագին վիճակ, որը բնորոշվում է արգանդի ներքին շերտի (էնդոմետրիում) բջիջների ներաճով դեպի արգանդի պատի ավելի խորը շերտ՝ միոմետրիում[2], ինչի հետևանքով արգանդը մեծանում է։ Չնայած նրան, որ էնդոմետրիումը այս պացիենտների մոտ ունի սխալ տեղակայում՝ նրա ֆունկցիան ամբողջովին պահպանվում է։ Այդ հյուսվածքը ամեն դաշտանային ցիկլի ժամանակ հաստանում, շերտազատվում և արյունահոսում է[2]։
Ադենոմիոզ | |
---|---|
![]() Լապարոսկոպիայի ժամանակ երևում է ադենոիմիոզով արգանդը՝ փափուկ և մեծացած։ Կապույտ գույնի հատվածներև էնդոմետրիոզի սուբսերոզ օջախներ են։ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | Գինեկոլոգիա |
Հանդիպման հաճախականություն | 20-35%[1] |
![]() |
Այս հիվանդությունը հիմնականում հանդիպում է 35-50 տարեկան կանանց մոտ, բայց նաև կարող է ախտահարել ավելի երիտասարդ կանանց[3]։ Ադենոմիոզով պացիենտները շատ հաճախ բժշկի են դիմում գանգատվելով ցավոտ դաշտանից (դիսմենորեա), առատ դաշտանից (մենոռագիա), կամ երկուսից միասին։ Այլ հնարավոր ախտանիշներից են՝ ցավ սեռական հարաբերության ժամանակ, կոնքի քրոնիկ ցավ կամ հաճախամիզություն։
Ադենոմիոզի դեպքում բազալ էնդոմետրիումը ներթափանցում է հիպերպլաստիկ միոմետրիալ մկանաթելերի մեջ։ Ի տարբերություն ֆունկցիոնալ շերտի՝ բազալ շերտը դաշտանային ցիկլի ժամանակ չի ենթարկվում ցիկլիկ փոփոխությունների[4][5]։ Ադենոմիոզը կարող է ախտահարել արգանդը տեղայնորեն՝ բերելով ադենոմիոմայի զարգացման։ Տարածուն ընդգրկման դեպքում արգանդը մեծանում և ծանրանում է[6]։
Ադենոմիոզը կարող է զուգակցվել էնդոմետրիոզի հետ։ Այս երկուսի տարբերությունը կայանում է նրանում, որ էդնոմետրիոզի դեպքում էնդոմետրիումի նման հյուսվածքը կարող է տեղակայված լինել ամբողջությամբ արգանդից դուրս։ Էնդոմետրիոզի դեպքում հյուսվածքը շատ նման է էնդոմետրիալ հյուսվածքի, սակայն կան որոշ տարբերություններ։ Այս երկու հիվանդությունները որոշ դեպքերում հայտնաբերվում են միասին, բայց ավելի հաճախ հանդիպում են առանձին[4][7]։ Անցյալում, երբ ադենոմիոզը դեռ չէր համարվում առանձին հիվանդություն, նրան կոչում էին ներքին էնդոմետրիոզ։ Ադենոմիոմետրիտ տերմինը շատ ավելի հազվադեպ է օգտագործում, բայց միևնույն ժամանակ ավելի սպեցիֆիկ անվանում է, քանզի մատնանշում է արգանդի ընդգրկվածությանը հիվանդության մեջ[8][9]։