Ադդա (իտալ.՝ Adda, Addua), գետ հյուսիսային Իտալիայում, Պո գետի ձախ վտակը։ Սկզիբ է առնում Ալպերից՝ Շվեյցարիայի սահմանի մոտ, և հոսում Կոմո լիճ։ Կրեմոնայից մի քանի կիլոմետր հոսանքին հակառակ միանում է Պո գետին։ Երկարությունը 313 կմ է, գետի ավազանից ամենաբարձր կետը Լա Սեդլան է՝ 4020 մ բարձրության վրա։ Գետի երկայնքով գտնվում են Բորմիո, Սոնդրիո, Բելաջո, Լեքո (երկուսն էլ Կոմո լճի վրա) և Լոդի քաղաքները։

Արագ փաստեր Ադդա, Բնութագիր ...
Ադդա
Thumb
Thumb
Բնութագիր
Երկարություն313 կմ
Ավազանի մակերես7979 կմ²
Ջրի ծախս187 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքԱլպերից
Գետաբերանի տեղակայումՊո
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերBrembo?, Serio?, Poschiavino?, Canale Villoresi?, Naviglio di Paderno?, Muzza Canal?, Frodolfo?, Mallero?, Sonna?, Tormo?, Q21194303?, Vallate?, Torrente Valle dei Molini?, Q21194305?, Q21194309? և Q21194312?
Ջրի մարմիններԿոմո
ԵրկրամասԼոմբարդիա
ՋրահավաքՊո գետի ավազան
Thumb
Փակել

Ընթացք

Ադդա գետի իրական աղբյուրը գտնվում է փխրուն հարթավայրում՝ որոշ լճերի տարածքում, իսկ ծավալը ընդլայնվել է մի քանի փոքր հոսքերի միավորման արդյունքում Ռետիյան Ալպերի Բորմիո քաղաքի մոտ։ Այնտեղից սկզբում հոսում է հարավ-արևմուտք, հոսելով Վալտելինա հովտով՝ անցնում Տիրանո կոմունայով, որտեղ Պոսկիավինո գետը մնում է աջ ափին։ Իր առաջին կես հատվածի պատճառով Ադդան հյուսիսային Իտալիայի արևելքից արևմուտք հոսող միակ մեծ գետն է։ Հյուսիսից թափվում է Կոմո լիճը՝ ձևավորելով դրա մեծ մասը։ Լեքոյի հարավարևելյան մասով անցնելով Լոմբարդիայի հարթավայրը՝ ձախ կողմից միանում է Բրեմբո և Սերիո գետերին և մոտ 240 կմ հոսելով՝ Կրեմոնայի մոտ միանում Պո գետին[1]:

Thumb
Ադդա գետը Կրեսպի դ՛Ադդա պատմական վայրի մոտ

1377 թվականին կառուցված Տրեցո սուլ Ադդա միջնադարյան կամուրջը 72 մետր կամարի լայնությամբ համարվում է համաշխարհային ռեկորդ՝ նախքան կամրջային շինարարության մեջ մետաղի ներմուծումը։

Ադդա գետի ստորին հոսանքը նախկինում հանդիսացել է սահման Վենետիկի հանրապետության և Միլան կոմսության միջև մինչև 1454 թվականի Լոդիի հաշտության համաձայնագիրը. նրա ափերին են տեղի ունեցել մի շարք կարևոր մարտեր, որոնցից հատկանշական է Լոդիի ճակատամարտը, որտեղ Նապոլեոնը 1796 թվականին հաղթել է ավստրիացիներին[1]։ Մի շարք մարտեր են տեղի ունեցել նաև Կասանո դ’Ադա և այլ բնակավայրերի մոտ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.