From Wikipedia, the free encyclopedia
Ագնես ֆոն Կուրովսկի Ստենֆիլդ (անգլ.՝ Agnes von Kurowski Stanfield, հունվարի 5, 1892[1], Germantown, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 25, 1984[2], Gulfport, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի բուժքույր, գրող, որը հանդիսացել է Քեթրին Բարկլին կերպարը Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» սիրավեպում։
Ագնես ֆոն Կուրովսկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1892[1] |
Ծննդավայր | Germantown, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1984[2] (92 տարեկան) |
Մահվան վայր | Gulfport, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | United States Soldiers' and Airmen's Home National Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բուժքույր, վիպասան և գրող |
Agnes von Kurowsky Վիքիպահեստում |
Ծնվել է գերմանական ծագումով ընտանիքում, որը նրա մանկության տարիներին անընդհատ տեղափոխվում էր մի վայրից մյուսը։ Նա Նյու-Յորքում բուժքույրական ուսուցման ծրագիր է ուսուցանել և 1917 թվականին ստացել բարձրագույն կրթություն։ Նա խնդրել է ծառայելԿարմիր Խաչին և 1918 թվականին մեկնել Եվրոպա, որտեղ էլ աշխատնքի է անցել Միլանում[3]։
Կուրովսկին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել է որպես բուժքույր Միլանի Ամերիկյան Կարմիր Խաչի հոսպիտալում։ Նրա հիվանդներից մեկը եղել է Հեմինգուեյը, որը սիրահարվել էր նրան[4]։ Պատերազմից հետո Հեմինգուեյը վերադարձել է Միացյալ Նահանգներ և հույս ուներ, որ Կուրովսկին շուտով կմեկնի նրա մոտ և նրանք կամուսնանան։ Սակայն դրա փոխարեն նա նրանից ստացավ նամակ իրենց բաժանման մասին։ Թեպետ Կուրոսկին վերջին հաշվով վերադարձել է Միացյալ Նահանգներ, սակայն նրանք այլևս չեն հանդիպել։
Նա ամուսնացել է երկու անգամ։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին նրա ամուսինը ծառայում էր ռազմածովային կայանում, իսկ Ագնեսը աշխատում էր Նյու-Յորքում Կարմիր Խաչի հովանավորությամբ գործող Արյան և պլազմայի բանկում։ Նա իր երկրորդ ամուսնու՝ Ուիլյամ Ստենֆիլդի հետ ապրել մինչև իր մահը։ Մահացել է 92 տարեկան հասակում։ Նրան հուղարկավորլ էին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների զիվորների և օդաչուների Ազգային գերեզմանոցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.