From Wikipedia, the free encyclopedia
Ագդա Մոնտելիուս (շվեդ.՝ Agda Montelius, լրիվ անունը՝ շվեդ.՝ Agda Georgina Dorothea Montelius, ծննդյամբ շվեդ.՝ Reuterskiöld, ապրիլի 23, 1850[2][3][4][…], Q58814313?, Շվեդիա[2][4][5][…] - հոկտեմբերի 27, 1920[2][3][4][…], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[2][3][4][…]), շվեդ ֆեմինիստուհի և բարեգործ[12]։
Ագդա Մոնտելիուս շվեդ.՝ Agda Montelius[1] | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1850[2][3][4][…] |
Ծննդավայր | Q58814313?, Շվեդիա[2][4][5][…] |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1920[2][3][4][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[2][3][4][…] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[6][7] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մայրենի լեզու | շվեդերեն[1] |
Մասնագիտություն | բարեգործ և կանանց իրավունքների պաշտպան |
Ամուսին | Օսկար Մոնտելիուս[2][8][9] |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանդր Ռեյտերսկիելդ[2][10][5] |
Զբաղեցրած պաշտոններ | President of the Fredrika Bremer Association? |
Անդամություն | Q10444886?[4] և Ֆրեդրիկա Բրեմերի ասոցիացիա[11] |
Agda Montelius Վիքիպահեստում |
Ագդա Մոնտելիուսը ծնվել է 1850 թվականի ապրիլի 23-ին, Կյոպինգում։ Նա երկրի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռեյտերսկիելդի և նրա կնոջ՝ Աննա Շենստրյոմի (Anna Schenström) դուստրն էր։ Սովորել է Ստոկհոլմի Hammarstedtska flickpensionen կանանց դպրոցում։ 1900-ական թվականներին դարձել է Շվեդիայի բարեգործական ասոցիացիայի առաջատար ներկայացուցիչը՝ ղեկավարելով մի շարք կանանց ասոցիացիաներ` Maria skyddsförening, New Idun և Föreningen för välgörenhetens ordnande, 1889-1911 թվականներին ընդգրկվել է Sällskapet för uppmuntran av öm och sedlig modersvård,Centralförbundet för socialt arbete և Svenska fattigvårdsförbundet ընկերությունների վարչությունների կազմում։
1886 թվականին Ագդա Մոնտելիուսը դարձել է «Ֆրեդերիկ Բրեմերի ասոցիացիա» (Fredrika Bremer Förbundet, FBF) կանանց կազմակերպության անդամ, 1895 թվականին՝ նրա փոխնախագահը։ Մոնտելիուսը ակտիվորեն մասնակցել է կանանց ձայնի իրավունքի համար մղվող պայքարին։ 1899 թվականին FBF–ի պատվիրակությունը Ագդայի գլխավորությամբ Շվեդիայի վարչապետ Էրիկ Բոստրյոմին հանձնել է կանանց ընտրական իրավունք տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը։
1902 թվականին հիմնադրվեց Կանանց ընտրական իրավունքի Շվեդիայի ազգային ասոցիացիան (Landsföreningen för kvinnans politiska rösträtt, LKPR): Մոնտելիուսը այդ կազմակերպության անդամ չէր, բայց ակտիվորեն օժանդակում էր այդ ասոցիացիային։ 1912 թվականին նա ամուսինների իրավունքների մասին օրենքի բարեփոխման հարցերով կառավարական հանձնաժողովի խորհրդատուն էր և վերջնական արդյունքում 1920 թվականին հասավ նրան, որ ամուսինները ստացան հավասար իրավունքներ։
Մահացել է 1920 թվականի հոկտեմբերի 27-ին, Ստոկհոլմում։
Շվեդական մշակույթին, գիտությանը և հասարակությանը մատուցած ակնառու ծառայությունների համար 1910 թվականին Ագդա Մոնտելիուսն արժանացել է Իլլիս Կվորում մրցանակի։
1871 թվականի սեպտեմբերի 20-ին Ագդա Մոնտելիուսը ամուսնացավ Շվեդական ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Օսկար Մոնտելիուսի հետ։ Երկուսն էլ թաղված են Ստոկհոլմի Հյուսիսային գերեզմանոցում (Norra begravningsplatsen)[13]: Նա աչքի հիվանդություն ուներ ինչի արդյունքում կորցրել էր մեկ աչքը։
Շվեդական Antikvarisk-topografiska arkivet արխիվում պահվում են ամուսինների անձնական փաստաթղթերի հավաքածուն, որն իր մեջ ընդգրկում է Ագդայի և Օսկարի նամակագրությունը, ինչպես նաև Ագդա Մոնտելիուսի ձեռագրերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.