Ագարակավան
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ագարակավան (մինչև 2006 թվականը՝ Ագարակ), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, մարզկենտրոնից 32 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ագարակավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ | ||
Այլ անվանումներ | Ագարակ | ||
Մակերես | 5,74 կմ² | ||
ԲԾՄ | 1450 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 881[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ագարակավան է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։ Գյուղում գործում է միջնակարգ 12 ամյա դպրոց։ Դպրոցն ունի 124 աշակերտ 2017 թ դրությամբ։
Գյուղի կլիման չորային է։ Ամառները շոգ են և չոր, միջին ջերմաստիճանը տատանվում է +22 +34 աստիճանների սահմաններում, ամառվա ընթացքում քիչ են մթնոլորտային տեղումները, որոնց բացակայությունը մեծ վնաս է հասցնում արոտավայրերին և վարելահողերին։ Գյուղը ունի ոռոգման և խմելու ջրի խնդիր, ոռոգումը կատարվում է արհեստականորոն ամբարված ջրի շնորհիվ, իսկ խմելաջուրը սակավ է։ Ձմռանը ջերմաստիճանը տատանվում է -3 -15 աստիճանների սահմաններում, վերջին 3 տարիների ընթացքում ջերմաստիճանը նվազում է ընդհուպ մինչև -23 աստիճան։ Հաստատուն ձյունածածկույթ չի ձևավորվում։ Գյուղը չունի բնական գազի մատակարարում, գյուղացիների մեծ մասը տաքացնում են տները վառարաններով։ Գյուղն ունի գիշերային լուսարձակներ։ Գյուղում կա Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձան։ Գյուղում չկա եկեղեցի, սակայն կա մատուռ, որը գյուղացիների սրբատեղին է։
Գյուղի նախնիները գաղթել են Մուշից, Սասունից և Տարոնից։ Ագարակավանի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Բնակաչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և հողագործությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր և արոտավայրեր։
Այստեղ աճեցնում են տարբեր մշակաբույսեր։ Հացահատիկային մշակաբույսերից աճեցնում են ցորեն և գարի։ Կերային մշակաբույսերից աճեցնում են կորնգան և առվույտ։ Տնամերձ հողերում մշակում են այգիներ և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Այգիներում գերակշռում են ծիրանենին, խնձորենին, ընկուզենին, կեռասենին, տանձենին, մշակում են նաև նուշ, թութ, սերկևիլ, թուզ, կաղին։ Հատապտուղներից աճեցնում են մոշ, ելակ, մորի, հաղարջ, մասուր։ Բանջարաբոստանային կուլտուրաներից աճեցնում են կարտոֆիլ, լոբի, լոլիկ, վարունգ, դդում, սիսեռ, սմբուկ, կաղամբ, տաքդեղ, սոխ, սխտոր, կանաչիների տարբեր տեսակներ և այլն։
Գյուղից հյուսիս գտնվում է Դիան գյուղը, արևմուտքում Ներքին Բազմաբերդ գյուղն է։ Հյուսիս-արևմուտքում Կաքավաձոր գյուղն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.