Աբյանե
գյուղ Իրանում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Իրանում From Wikipedia, the free encyclopedia
Աբյանե (պարս.՝ ابيانه), գյուղ Բարզրուդ գյուղական շրջանում։ Գտնվում է Սպահանի նահանգի Նաթանզի մարզի կենտրոնական շրջանում։ Ըստ 2006 թվականի մարդահամարի այստեղ կա 160 ընտանիք 350 բնակչությամբ։
Գյուղ | ||
---|---|---|
Աբյանեհ | ||
ابيانه | ||
Գյուղի ավանդական ճարտարապետությունը | ||
Երկիր | Իրան | |
Համայնք | Barzrud Rural District?[1][2] | |
ԲԾՄ | 2208 մետր | |
Բնակչություն | 301 մարդ (2016) | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
| ||
Առանձնանալով իր յուրահատուկ կարմրավուն գույնով, գյուղն Իրանում ամենահներից է՝ գրավելով բազմաթիվ տեղացիների և զբոսաշրջիկների ամբողջ տարվա ընթացքում, հատկապես ավանդական տոների և արարողությունների ժամանակ։
Աբյանացի կանայք սովորաբար կրում են սպիտակ, երկար, գունավոր նախշերով շալ (ծածկելով ուսերն ու իրանը), և ծնկից ներքև շրջազգեստ։ Աբայնացիները շարունակաբար պահպանում են այս ավանդական հագուստը։ Գյուղի վերևում գտնվում է Սասանյան դարաշրջանի ամրոցի ավերակները։
Աբյանացիների բարբառում դեռևս պահպանվել են միջին պարսկերենի՝ Սասանյան Պարսկաստանի լեզվի որոշ առանձնահատկություններ։
Աբյանեի հետազոտական կենտրոնի և Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության միջև կնքված պայմանագրով 2005 թվականից սկսած գյուղն առաջին անգամ ենթարկվում է հնագիտական պեղումների[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.