From Wikipedia, the free encyclopedia
Աբհիմանյու Միշրա (Աբհի}}, անգլ.՝ Abhimanyu Mishra, փետրվարի 5, 2009[1], Նյու Ջերսի, ԱՄՆ), արմատներով հնդիկ Նյու Ջերսի նահանգից ամերիկացի շախմատիստ, շախմատային հրաշամանուկ, գրոսմայստեր, ամենաերիտասարդ շախմատիստը, որն արժանացել է շախմատիստին շնորհվող բարձրագույն կոչմանը և գերազանցել Սերգեյ Կարյակինին, որն այդ տիտղոսը կրել է 2003 թվականից։
Աբհիմանյու Միշրա | |
---|---|
Պետություն(ներ) | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 2009[1] (15 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Ջերսի, ԱՄՆ |
Կոչում | Վարպետության թեկնածու, միջազգային վարպետ[2][3] և գրոսմայստեր |
Ներկայիս վարկանիշ | 2634 |
ՖԻԴԵ համար | 30920019 |
365chess | Abhimanyu_Mishra |
Chesstempo համար | 414264 |
ICCF համար | 414264 |
Abhimanyu Mishra Վիքիպահեստում |
Աբհիմանյու Միշրան ծնվել է 2009 թվականի փետրվարի 5-ին, Նյու Ջերսի նահանգում։ Շախմատ խաղալ սովորել է 2,5 տարեկան հասակից։ Դրան ավելի նպաստել են հոր՝ Հեմանտի հետաքրքրաշարժ պատմությունները շախմատի մասին։
Յոթ տարեկանում նա դարձել է ամենաերիտասարդ ազգային չեմպիոնը, ինը տարեկանում՝ ԱՄՆ ամենաերիտասարդ ազգային վարպետը։ Աբհիմանյուն 10 տարեկանում դարձել է միջազգային վարպետ[4]։
2018-ի նոյեմբերին Կասպարովի շախմատային հիմնադրամի հողմից հրավիրվել է եռօրյա քննության, որտեղ նա եղել է ամենաերիտասարդ շախմատիստը[5]։
2021 թվականի հունիսի 30-ին, 12 տարեկան, 4 ամսական և 25 օրական հասակում նա լրացրել գրոսմայստերի նորմը և դարձել պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է այս կոչումը։ Մինչ այդ այդ տիտղոսը կրել է Սերգեյ Կարյակինը, որը գրոսմայստերի կոչման է արժանացել 12 տարեկան և 211 օրական հասակում[6]։
Այո, չեմ խաբի, փոքր-ինչ տխուր եմ, որ այլևս ռեկորդակիր չեմ, բայց միաժամանակ կարող եմ միայն շնորհավորել երիտասարդ գրոսմայստերին։ Հուսով եմ, որ նա կդառնա աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը, և սա նրա մեծ կարիերայի միայն առաջին քայլն է։ Նրան մաղթում եմ ամենայն բարիք։ - Սերգեյ Կարյակին[7] |
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն | Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2016 | 1681 | 1681 | 1681 | 1662 | 1681 | 1662 | ||||||||
2017 | 1662 | 1662 | 1662 | 1662 | 1662 | 1668 | 1696 | 1774 | 1774 | 1780 | 1801 | 1798 | 1801 | 1662 |
2018 | 1798 | 1884 | 1920 | 1920 | 1925 | 2000 | 2033 | 2166 | 2198 | 2149 | 2213 | 2128 | 2213 | 1798 |
2019 | 2120 | 2195 | 2232 | 2246 | 2265 | 2227 | 2208 | 2304 | 2377 | 2387 | 2396 | 2397 | 2397 | 2120 |
2020 | 2397 | 2339 | 2342 | 2342 | 2342 | 2342 | 2342 | 2342 | 2342 | 2342 | 2338 | 2338 | 2397 | 2338 |
2021 | 2357 | 2354 | 2370 | 2408 | 2424 | 2485 | 2504 | 2519 | 2517 | 2510 | 2519 | 2354 | ||
2022 | 2505 | 2524 | 2535 | 2553 | 2549 | 2553 | 2505 | |||||||
2023 | 2559 | 2548 | 2550 | 2574 | 2585 | 2592 | 2616 | 2627 | 2627 | 2548 | ||||
2024 | 2634 | 2604 | 2621 | 2634 | 2604 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.